041.1075.241208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 դեկտեմբերի 2008 թվականի N 1075-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հ. Խառատյանի փոխարեն ընդգրկել Դ. Մուրադյանին, Ս. Քալանթարյանի փոխարեն` Տ. Տիգրանյանին, իսկ Վ. Զաքարյանի փոխարեն` Տ. Խաչատրյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Խառատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով,
բ. «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Քալանթարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Տ. Տիգրանյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի», «Վ. Զաքարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը` «Տ. Խաչատրյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
 
     Ա. Ջավադյան       - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
                       
     Ս. Սիմոնյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության 
                         գլխավոր մասնագետ
 
Մ. Մելիք-Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության
վարչության բարձրագույն կրթության քաղաքականության
մշակման և կազմակերպման բաժնի պետ
 
     Ա. Բարլեզիզյան    - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         ֆրանսերենի ամբիոնի վարիչ
 
     Ֆ. Խլղաթյան       - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         հայագիտության ամբիոնի վարիչ
 
     Ն. Առաքելյան      - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի գործնական 
                         ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ».
 
4) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում ընդգրկված Վ. Սողոմոնյանի և Ա. Կարապետյանի պաշտոնների փոփոխության կապակցությամբ «Վ. Սողոմոնյան - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար» և «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Սողոմոնյան - ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար» և «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ» բառերով:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ