040.0206.090309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 հունվարի 2009 թվականի N 206-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1057-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը սահմանելու մասին» N 1057-Ն որոշմամբ սահմանված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.
 
 
._____________________________________________________________________.
|8. |Կրաքար, դոլոմիտ և  այլ տեսակի կրաքարեր        |251710200         |
|___|______________________________________________|__________________|
|9. |Գիպս և  անհիդրիդ                              |252010000         |
|___|______________________________________________|__________________|
|10.|Պորլանդցեմենտ, ցեմենտ` կավահողային, ցեմենտ`   |2523              |
|   |խարամային, ցեմենտ` սուպերսուլֆատ և  ցեմենտ`   |                  |
|   |հեղուկաբաշխական համանման, չներկած կամ ներկած, |                  |
|   |պատրաստի կամ կլինկերի տեսքով                  |                  |
._____________________________________________________________________.»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ