041.0337.270409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2009 թվականի N 337-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 131-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահ)
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության
աշխատակազմի մարզական կազմակերպությունների և
մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության
պետ
Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության պետ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնատար
Ե. Ահարոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության կցորդ
(համատեղ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ