040.0924.150809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2009 թվականի N 924-Ա
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի «ա» և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աբովյան 27 հասցեում գտնվող` 3536.95 քառ. մետր մակերեսով ու 2343603 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.13639 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) ներդնել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում:
(1-ին կետը փոփ. 18.02.10 թիվ 150-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի գնահատված արժեքին համապատասխան չափով ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու եղանակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ գույքի արժեքի որոշման հետ կապված 556367 դրամ վճարը, ինչպես նաև գույքի սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.13639 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին վճարելու է ընկերությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ