041.0177.170310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2010 թվականի N 177-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունվարի 25-ի «Հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 35-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) հոբելյանական հանձնաժողովի կազմը`
ա. «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերից հետո
լրացնել «Տ. Վարդապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Հակոբյան - «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել
«Գ. Էմին-Տերյան - Վահան Տերյանի թոռը, լրագրող (համաձայնությամբ)»
բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ