041.0212.300310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2010 թվականի N 212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 25-ի «Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 251-Ա որոշման N 2 հավելվածում «Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար» բառերը փոխարինել «Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար», իսկ «Ս. Գագյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ» բառերը` «Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ