Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.1237.280910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1237-Ն

 

«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի հունիսի 25-ին Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության «Թավան Աբ Արաս Քոմփանի» ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի` կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման թույլտվության պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկությանը:

(1-ին կետը փոփ. 18.11.10 թիվ 1479-Ն որոշում)

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագիրը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրի ստորագրումից հետո մինչև երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննության ենթարկելու նպատակով ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

i

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` իրանական «Թավան Աբ Արաս Քոմփանի» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողատարածքներն ընկերությանը ժամանակավոր օգտագործման նպատակով ու կառուցապատման իրավունքով տրամադրելու և, անհրաժեշտության դեպքում, այդ տարածքների հողի օգտագործման նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 03.02.11 թիվ 73-Ն որոշում)

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրից բխող` օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ երաշխիքը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2010
N 1237-Ն
Որոշում