010.0279.301210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց և այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերը փոխարինել «անձանց մոտ, ներդրումային ընկերություններում, ներդրումային ֆոնդերում և ներդրումային ֆոնդի կառավարիչների մոտ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասը «վճարահաշվարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «մասնաճյուղերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
30 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-279-Ն