118.0753.170111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 01 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11811008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 նոյեմբերի 2010 թվականի թիվ 753-Ն
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 324-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել.
1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրի օրինակելի ձևի լրացման պահանջները` համաձայն հավելված 2-ի:
Հավելված 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2010 թվականի նոյեմբերի 11-ի
N 753-Ն հրամանի
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Վճարման հանձնարարագիր No ___
«» ________________ 200__ թ.
Դեբետ Գումարը
._______________________________.
Վճարողը` _________________ |Հաշվի No| | |
.__________________| |
| |
Սպասարկող գանձապետական Կրեդիտ | |
ստորաբաժանման անվանումը ________ .__________________| |
________________________________ |Հաշվի No| | ՀՀ դրամ |
________________________________ ._______________________________.
Ստացողը` _____________________________
Ստացողի բանկը ________________________ ՍՎԻՖԹ .______________.
(SWIFT) .______________.
Միջնորդ բանկը ________________________ ՍՎԻՖԹ .______________.
(SWIFT) .______________.
Արժույթի կոդը և գումարը տառերով` _________________________
Վճարման հետ կապված միջնորդավճարների
գանձման հաշիվ _____________________________________________
Միջնորդ բանկի միջնորդավճար ________________________________
Հիմք, վճարման նպատակը`
Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տվյալները
/անվանումը, համարը, կազմման ամսաթիվը/
_______________________________________________________
Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`
._____________________________________________________________.
| բաժին | խումբ | դաս | Ծրագիր | Հոդված | Գումարը |
| | | | | | |
|_________|_________|_______|__________|__________|___________|
.______________________________________|__________|___________|
|__________|___________|
|__________|___________|
|__________|___________|
.______________________.
Հաստատված է
Առաջին կարգի գանձապետական ստորաբաժանման
ստորագրություն ___________ կողմից
Կնիքի տեղը Կնիքի տեղը
Երկրորդ կարգի
ստորագրություն ______________ «__»____________ 200 __ թ.
Հավելված 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2010 թվականի նոյեմբերի 11-ի
N 753-Ն հրամանի
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հավելված 1-ով սահմանված «Վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը» լրացվում է (այդ թվում` էլեկտրոնային ձևով վճարման հանձնարարագրի ներկայացման դեպքում) հետևյալ կերպ.
1. Ստացողի բանկի «ՍՎԻՖԹ (SWIFT)» դաշտը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող վճարումների դեպքում:
2. «Միջնորդ բանկը», միջնորդ բանկի «ՍՎԻՖԹ (SWIFT)» դաշտերը լրացվում են միայն միջնորդ բանկի միջոցով կատարվող վճարումների դեպքում:
3. «Վճարման հետ կապված միջնորդավճարների գանձման հաշիվ», «Միջնորդ բանկի միջնորդավճար» դաշտերը լրացվում են միջնորդ բանկի միջոցով կատարվող վճարումների ժամանակ, եթե առկա է միջնորդավճար, և նախատեսվում է, որ վճարման ենթակա գումարը ստացողն ամբողջությամբ պետք է ստանա: Հակառակ պարագայում միջնորդավճարը կգանձվի վճարման ենթակա գումարից:
4. Բացառությամբ «Հիմք, վճարման նպատակը» դաշտի և սույն լրացման պահանջների 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված դաշտերի, վճարման հանձնարարագրի օրինակելի ձևի մնացած բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման: