Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏՈՂԻ ԺԱՄ ...

 

 

    Համաձայնեցված է              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ           ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ    

____________ Վ. Գաբրիելյան   _______________Գ. Խաչատրյան

 

    19 հունվարի 2011 թ.          1 փետրվարի 2011 թ. N 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ., ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները դասվում են ծախսերի թվին: ՀՀ ԿԱ ՀՊԾ 02.04.2004թ. N 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.2 կետի «ժժ» ենթակետի համաձայն ծախսերի թվին են դասվում նաև գործառնական վարձակալության վերցված գույքի դիմաց վարձակալի կողմից կատարվող վարձավճարները: Համախառն եկամտից ծախսերը նվազեցվում են Օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Կազմակերպության (գործատուի) կողմից վարձակալված և աշխատողի ժամանակավոր օգտագործմանը հանձնված բնակարանի համար գործատուի կողմից վճարվող վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը համարվում են եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսեր միայն այն դեպքում, երբ գործատուի և վարձու աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է, որ վարձու աշխատողի վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը: Այդ դեպքում, գործատուի կողմից կատարված վերոնշյալ ծախսերը համարվում են աշխատանքի վարձատրության մաս, որի նկատմամբ եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Այն դեպքում, երբ գործատուի և վարձու աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրով ուղղակիորեն նախատեսված չէ, որ վարձու աշխատողի վարձատրությունը ներառում է նաև կազմակերպության կողմից վարձակալված և աշխատողի ժամանակավոր օգտագործմանը հանձնված բնակարանի համար գործատուի կողմից վճարվող վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը, ապա գործատուի կողմից կատարված վերոնշյալ ծախսերը չեն համարվում եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսեր (անգամ աշխատանքային պայմանագրով գործատուի կողմից նման պարտավորություն ստանձնած լինելու դեպքում) և դիտարկվում են որպես վարձու աշխատողին անհատույց վճարվող եկամուտներ, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվում է եկամտահարկ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.02.2011
N 6
Պաշտոնական պարզաբանում