(ուժը կորցրել է 27.05.14 թիվ 491-Ա որոշում)
i
041.0176.090311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2011 թվականի N 176-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի 28-րդ հոդվածի 1-ին կետը և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
i
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը փոփ. 15.05.13 թիվ 346-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ