041.0378.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2011 թվականի N 378-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1062-Ա որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Բաբայան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Քահանա Հովիկ Հայրապետյան (տեր Շահե) - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կրոնի պատմություն առարկայի դասախոս» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ