(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0446.270411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 ապրիլի 2011 թվականի N 446-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները (ըստ առանձին փրկարարական ծառայողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
(2-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ
 
Հավելված
i
ՀՀ կառավարության
2013 թվականի սեպտեմբերի 5-ի
N 969-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|NN |Փրկարարական  |Փրկարարական ծառայության պաշտոններին       |Լրավճարի|
|ը/կ|ծառայության  |հավասարեցված փրկարարական ծառայության այլ  |առավելա-|
|   |պաշտոնները`  |պաշտոններ                                 |գույն   |
|   |ըստ խմբերի   |                                          |չափը    |
|   |             |                                          |(դրամ)  |
|___|_____________|__________________________________________|________|
| 1 |      2      |                     3                    |   4    |
|___|_________________________________________________________________|
|1. |        Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ            |
|___|_________________________________________________________________|
|1) |Փրկարար      |                                          | 205.756|
|   |ծառայության  |                                          |        |
|   |տնօրեն       |                                          |        |
|___|_____________|__________________________________________|________|
|2) |Փրկարար      |                                          | 159.568|
|   |ծառայության  |                                          |        |
|   |տնօրենի      |                                          |        |
|   |տեղակալ      |                                          |        |
|___|_____________|__________________________________________|________|
|3) |Կենտրոնական  |                                          | 138.000|
|   |ապարատի      |                                          |        |
|   |վարչության   |                                          |        |
|   |պետ, ռեկտոր  |                                          |        |
|___|_________________________________________________________________|
|2. |         Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ               |
|___|_________________________________________________________________|
|1) |կենտրոնական  |բաժնի պետ-կենտրոնական ապարատի վարչության  | 121.342|
|   |ապարատի      |պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետության    |        |
|   |վարչության   |(այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների      |        |
|   |պետի տեղակալ |նախարարության (այսուհետ` ԱԻՆ) ճգնաժամային |        |
|   |             |կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր,  |        |
|   |             |Ճգնաժամային կառավարման կենտրոնի (այսուհետ`|        |
|   |             |ՃԿԿ) պետ-կենտրոնական ապարատի վարչության   |        |
|   |             |պետի տեղակալ                              |        |
|___|_____________|__________________________________________|________|
|2) |կենտրոնական  |ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության    | 114.728|
|   |ապարատի      |ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի |        |
|   |առանձին      |ֆակուլտետի դեկան, ՃԿԿ-ի պետի տեղակալ,     |        |
|   |բաժնի պետ    |Ռուսաստանի Դաշնության արտակարգ            |        |
|   |             |իրավիճակների նախարարությունում, այլ       |        |
|   |             |պետություններում և  միջազգային            |        |
|   |             |կազմակերպություններում, ՀՀ այլ պետական    |        |
|   |             |մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ         |        |
|___|_____________|__________________________________________|________|
|3) |տարածքային   |կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ, |  99.206|
|   |(ներառյալ    |տեխնիկայի և  սարքավորումների վերանորոգման |        |
|   |Երևան        |բազայի պետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման |        |
|   |քաղաքի)      |պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱԻՆ  |        |
|   |վարչության   |ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի |        |
|   |պետ          |պրոֆեսոր, նվագախմբի ղեկավար, ՃԿԿ-ի բաժնի  |        |
|   |             |պետ, «911» ծառայության պետ, հատուկ        |        |
|   |             |փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ     |        |
|   |             |հրշեջ ջոկատի հրամանատար, հատուկ           |        |
|   |             |ջրափրկարարական ջոկատի հրամանատար          |        |
|___|_________________________________________________________________|
|3. |          Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ                 |
|___|_________________________________________________________________|
|1) |տարածքային   |ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական     |  90.919|
|   |(ներառյալ    |ակադեմիայի ցիկլի պետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային  |        |
|   |Երևան        |կառավարման պետական ակադեմիայի դոցենտ,     |        |
|   |քաղաքի)      |օպերատիվ հերթափոխի պետ, ավագ օպերատիվ     |        |
|   |վարչության   |հերթապահ, կենտրոնական ապարատի վարչության  |        |
|   |պետի տեղակալ |բաժնի պետի տեղակալ, հերթապահ ուժերի       |        |
|   |             |ղեկավար                                   |        |
|___|_____________|__________________________________________|________|
|2) |հրշեջ-       |հերթապահ ուժերի ղեկավարի տեղակալ,         |  89.596|
|   |փրկարարական  |հրդեհաշիջման ղեկավար, Երևան  քաղաքի       |        |
|   |ջոկատի       |վարչության բաժնի պետ, Երևան  քաղաքի       |        |
|   |հրամանատար   |վարչության ճգնաժամային կառավարման         |        |
|   |             |կենտրոնի բաժնի պետ, կենտրոնական ապարատի   |        |
|   |             |ավագ հրահանգիչ, ՃԿԿ-ի ավագ հրահանգիչ,     |        |
|   |             |«911» ծառայության ավագ դիսպետչեր, ավագ    |        |
|   |             |դասախոս, տեխնիկայի և  սարքավորումների     |        |
|   |             |վերանորոգման բազայի պետի տեղակալ,         |        |
|   |             |հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի     |        |
|   |             |տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի              |        |
|   |             |հրամանատարի տեղակալ, հատուկ               |        |
|   |             |ջրափրկարարական ջոկատի հրամանատարի         |        |
|   |             |տեղակալ                                   |        |
|___|_____________|__________________________________________|________|
|3) |բաժնի պետ    |տարածքային վարչության բաժնի պետ, մարզային |  82.868|
|   |             |փրկարարական վարչության փրկարարական ջոկատի |        |
|   |             |հրամանատար, կենտրոնական ապարատի հրահանգիչ,|        |
|   |             |ՃԿԿ-ի հրահանգիչ, մարզային ՃԿԿ-ի պետ, «911»|        |
|   |             |ծառայության դիսպետչեր                     |        |
|___|_____________|__________________________________________|________|
|4) |լաբորատորիայի|հրդեհաշիջման ղեկավարի տեղակալ, ճգնաժամային|  66.138|
|   |պետ          |կառավարման պետական ակադեմիայի դասախոս,    |        |
|   |             |խմբի հրամանատար                           |        |
|___|_____________|__________________________________________|________|
|5) |հրշեջ-       |տարածքային (ներառյալ Երևան  քաղաքի)       |  66.138|
|   |փրկարարական  |վարչության ավագ հրահանգիչ, խմբի           |        |
|   |ջոկատի       |հրամանատարի տեղակալ, հատուկ փրկարարական,  |        |
|   |հրամանատարի  |հատուկ ջրափրկարարական և  հատուկ հրշեջ     |        |
|   |տեղակալ      |ջոկատի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության|        |
|   |             |տնօրենի օգնական                           |        |
|___|_________________________________________________________________|
|4. |         Փրկարարական ծառայության միջին պաշտոններ                 |
|___|_________________________________________________________________|
|1) |խմբի պետ     |տարածքային (ներառյալ Երևան  քաղաքի)       |  56.878|
|   |             |վարչության հրահանգիչ, հրշեջ-փրկարարական   |        |
|   |             |ջոկատի խմբի պետ, բուժկետի պետ             |        |
|___|_____________|__________________________________________|________|
|2) |ջոկի         |հատուկ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար,|  52.250|
|   |հրամանատար   |մարզային «911» ծառայության պետ, հատուկ    |        |
|   |             |ջրափրկարարական, հատուկ հրշեջ, հատուկ      |        |
|   |             |պահպանության ջոկատների հրահանգիչ          |        |
|___|_____________|__________________________________________|________|
|3) |ավագ փրկարար |ավագ տեխնիկ, ավագ պարամեդիկ, ավագ կինոլոգ,|  48.280|
|   |             |ավագ պահեստապետ                           |        |
|___|_________________________________________________________________|
|5. |          Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ               |
|___|_________________________________________________________________|
|   |փրկարար      |հերթափոխի պետ, կինոլոգ, երաժիշտ,          |  28.000|
|   |             |պարամեդիկ, ընդհանուր պրոֆիլի փրկարար,     |        |
|   |             |լեռնափրկարար-դեսանտ, օղակի հրամանատար,    |        |
|   |             |լեռնափրկարար, «911» ծառայության կրտսեր    |        |
|   |             |հրահանգիչ (դիսպետչեր), մարզային «911»     |        |
|   |             |ծառայության հրահանգիչ (դիսպետչեր), հատուկ |        |
|   |             |փրկարարական (հատուկ ջրափրկարարական,       |        |
|   |             |մարզային փրկարարական, հատուկ պահպանության)|        |
|   |             |ջոկատի օղակի հրամանատար, կրտսեր հրահանգիչ,|        |
|   |             |հեռախոսավար-փրկարար, փրկարար-օգնական,     |        |
|   |             |տեխնիկ, ջոկատի դիսպետչեր,                 |        |
|   |             |ռադիոհեռախոսավար, վարորդ, համակարգչային   |        |
|   |             |օպերատոր, ավագ հրաձիգ                     |        |
|___|_____________|__________________________________________|________|
|   |             |հրաձիգ, հրշեջ-փրկարար, վարորդ-կապավոր,    |  25.000|
|   |             |վարորդ-փրկարար, տեխնիկ-փրկարար, տեխնիկ    |        |
|   |             |վարորդ, լաբորանտ-վարորդ, ավագ վարորդ, ավագ|        |
|   |             |հրշեջ, հրշեջ, ավագ հրշեջ` հրահանգիչ,      |        |
|   |             |հրշեջ` հրահանգիչ, վարպետ-փրկարար, ավագ    |        |
|   |             |հրշեջ-փրկարար, հրշեջ-փրկարար,             |        |
|   |             |վարորդ-մեխանիկ, կապավոր-փրկարար,          |        |
|   |             |լուսավորող-փրկարար, ավագ մեխանիկ,         |        |
|   |             |ջրափրկարար, ջրասուզակ-փրկարար, ջրասուզակ, |        |
|   |             |փրկարար-նավաստի, մոտորանավակավար-փրկարար, |        |
|   |             |մարզային փրկարարական ջոկատի ընդհանուր     |        |
|   |             |պրոֆիլի փրկարար, կապի տեխնիկ,             |        |
|   |             |մեխանիկ-փրկարար, մղանավար, ավագ մղանավար, |        |
|   |             |ավագ էքսկավատորավար, էքսկավատորավար, ավագ |        |
|   |             |ավտոկռունկավար, ավտոկռունկավար,           |        |
|   |             |կախաճոպանագործ, ավագ քիմիկ,               |        |
|   |             |քիմիկ-դոզաչափող, քիմիկ-վարակազերծող,      |        |
|   |             |քիմիկ-վարորդ, սակրավոր, ավագ պայթեցնող,   |        |
|   |             |պայթեցնող, վարորդ-պայթեցնող, ավագ         |        |
|   |             |սակրավոր, վարորդ-սակրավոր, ավագ           |        |
|   |             |մեխանիկ-վարորդ, կոմպրեսորավար,            |        |
|   |             |էլեկտրիկ-լուսավորող, պահեստապետ, ավագ     |        |
|   |             |խոհարար, խոհարար, ավագ տեխնիկ,            |        |
|   |             |ավտոմեխանիկ, սանհրահանգիչ, վարորդ-սանիտար |        |
._____________________________________________________________________.
 
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն, 05.09.13 թիվ 969-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշումներ)