030.0127.130711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` որոշում եմ.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`
 
i
     Արտակ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ     Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ` 
                             երեք տարի պաշտոնավարման ժամկետով
 
     Տաթևիկ  ՕՀԱՆՅԱՆԻՆ       Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ` 
                             հինգ տարի պաշտոնավարման ժամկետով
 
     Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ        Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ` 
                             յոթ տարի պաշտոնավարման ժամկետով
 
     Լաուրա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ       Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 
                             նախագահի առաջարկած անդամ` հինգ տարի 
                             պաշտոնավարման ժամկետով
 
     Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ       Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
                             նախագահի առաջարկած անդամ` յոթ տարի 
                             պաշտոնավարման ժամկետով  
 
     Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ    Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 
                             նախագահի առաջարկած անդամ` երեք տարի 
                             պաշտոնավարման ժամկետով
 
     Սիլվա ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ       Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 
                             նախագահի առաջարկած անդամ` հինգ տարի 
                             պաշտոնավարման ժամկետով: 
 
(կազմը փոփ. 16.09.11 ՆՀ-245-Ա հրամանագիր)
 
13 հուլիսի 2011 թվականի
ՆՀ-127-Ա