040.1642.281111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1642-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի նոյեմբերի 17-ի
N 1642-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 23-ի
N 446-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Անտոնյան - ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ՀՀ զինված ուժերի
ներկայացուցիչ, գեներալ-մայոր
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաարդյունաբերական վարչության պետ, գնդապետ
Դ. Աբրահամյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության
վարչության շտաբի պետ, գնդապետ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային ռազմական
համագործակցության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատող
Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության պետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի առաջին քարտուղար, բաժնի
վարիչի պարտականությունները կատարող
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային գործընթացի կառավարման վարչության
հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների
վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության
բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի Հայաստանի փրկարար ծառայության
նյութատեխնիկական ապահովման վարչության պետ,
փրկարարական ծառայության գնդապետ
Կ. Մուրադյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետի տեղակալ (համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)