040.1661.291111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 նոյեմբերի 2011 թվականի N 1661-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1011-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Բ բաժնի «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակի 2-րդ կետը «տեղամասային ավագ տեսուչ» բառերից առաջ լրացնել «տեղամասային ոստիկանության բաժանմունքի պետ,» բառերով.
2) Գ բաժնի «ՀՀ ոստիկանության, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ».
3) Դ բաժնի`
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «ներքին անվտանգության վարչությունների» բառերից հետո լրացնել «, օպերատիվ-տեխնիկական բաժնի» բառերով,
բ. «Տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների`» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«._____________________________________________________________________.
|1|  2 |                         3                        |     4     |
|_|_______________________________________________________|___________|
| |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի       |   12800   |
| |«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`              |           |
| |_______________________________________________________|           |
| |1.  |պետ, պետի տեղակալ                                 |           |
| |____|__________________________________________________|           |
| |2.  |քրեական հետախուզության` ավագ օպերլիազոր,          |           |
| |    |օպերլիազոր                                        |           |
._____________________________________________________________________.
«,
4) Ե բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«._____________________________________________________________________.
|1|  2 |                         3                        |     4     |
|_|_______________________________________________________|___________|
|Ե|ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության|   10200   |
| |ծառայողներ                                             |           |
| |_______________________________________________________|           |
| |ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի և  մարզային             |           |
| |վարչությունների`                                       |           |
| |_______________________________________________________|           |
| |1.  |պետի տեղակալներ (կադրերի և  անձնակազմի գծով)      |           |
| |____|__________________________________________________|           |
| |2.  |շտաբի ծառայողներ                                  |           |
| |_______________________________________________________|           |
| |Հասարակական կարգի ապահովման` բաժնի, պրոֆիլակտիկայի,    |           |
| |ծառայության բաժանմունքի, խմբի`                         |           |
| |_______________________________________________________|           |
| |1.  |պետ, պետի տեղակալ, անչափահասների բաժանմունքի`     |           |
| |    |ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ              |           |
| |____|__________________________________________________|           |
| |2.  |Երևան  քաղաքի վարչության ՁՊՎ-ի` պետի տեղակալ      |           |
| |    |(ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ           |           |
| |_______________________________________________________|           |
| |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի,      |           |
| |«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`              |           |
| |_______________________________________________________|           |
| |1.  |ծառայության` ավագ տեսուչ, տեսուչ                  |           |
| |____|__________________________________________________|           |
| |2.  |համակարգչային վերլուծության խմբի ոստիկան          |           |
| |____|__________________________________________________|           |
| |3.  |ծառայության` վաշտի, ջոկի ծառայողներ               |           |
| |_______________________________________________________|           |
| |ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության              |           |
| |պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի     |           |
| |(բացառությամբ գնդի հերթապահ մասի ծառայողների), մարզային|           |
| |վարչությունների ենթակա տարածքային բաժինների            |           |
| |պարեկապահակակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի,   |           |
| |Երևան  քաղաքի և  մարզային վարչությունների ուղեկցող     |           |
| |ստորաբաժանումներ (բացառությամբ հերթապահ մասի           |           |
| |ծառայողների) ծառայողներ                                |           |
| |_______________________________________________________|           |
| |ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և           |           |
| |լրատվության վարչության ծառայողներ                      |           |
| |_______________________________________________________|           |
| |ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի և  մարզային             |           |
| |վարչությունների`                                       |           |
| |_______________________________________________________|           |
| |1.  |ռազմամոբիլիզացիոն աշխատանքների և  քաղաքացիական    |           |
| |    |պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության     |           |
| |    |բաժանմունքի` պետ, ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ,   |           |
| |    |տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության |           |
| |    |համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ,|           |
| |    |կազմ-վերլուծական բաժանմունքի` պետ, ավագ տեսուչ,   |           |
| |    |տեսուչ                                            |           |
._____________________________________________________________________.
«.
5) Զ բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակում «իրավական ապահովման» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով, իսկ «ուսումնական կենտրոնի,» բառերը հանել:
2. 2011 թվականի ապրիլի 7-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարները վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի N 1011-Ն որոշման հավելվածի Դ բաժնում նշված չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ