041.1268.271211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2011 թվականի N 1268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 678-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1268-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի օգոստոսի 11-ի
N 678-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական
հանձնաժողովի նախագահ)
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Մարաշլյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Պ. Ղալթախչյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Ազիզյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր
սեփականության գործակալության պետ
Լ. Դավթյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող
հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի
տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ն. Մկրտչյան - Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ»
ընկերության իրավունքների և օրինական շահերի
լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության
փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Գ. Բարսեղյան - «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ԱՊԸ-ի Հայաստանի
ներկայացուցչական տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գալոյան - ՀՀ «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Ներսիսյան - «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների
պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Կնյազյան - «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատող
Կ. Փոլադյան - ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի
ամփոփման վարչության պետ
Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ
Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի
ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)