040.0161.220212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2012 թվականի N 161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ընդունվել են`
1) «Luys.am» կայքում տեղակայված «Լույս»-ի լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ.
2) Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիա.
3) Լիոն 3 համալսարան:
4. Մինչև 2011 թվականը ներառյալ սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով կարող է տրվել տարկետում` ուսումնառությունը շարունակելու մասնագիտական կրթական հաջորդ ծրագրերով նույն օտարերկրյա պետության նույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական ուսումնական հաստատություններում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ