040.0271.150312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2012 թվականի N 271-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղի կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում` Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի օտարման վերաբերյալ առաջարկությանը` հետևյալ պայմանով, որ հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,9 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 2,3 կմ ուղետարների (ըստ սխեմայի)` համաձայն N 1 հավելվածի, կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
(1-ին կետը փոփ. 19.09.13 թիվ 1025-Ա որոշում)
i
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից գտնվող 9.16 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,9 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 2,3 կմ ուղետարների կառուցման հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության ծառայությունների և կապիտալ շինարարության աշխատանքների արժեքների վճարումը: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառքի և գրավի և ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագրերը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 9,16 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համայնքային բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների:
(2-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1025-Ա որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 19.09.13 թիվ 1025-Ա որոշում)
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 7-ի
N 271-Ա որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԻՋԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ
___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 7-ի
N 271-Ա որոշման
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառք և գրավ
._____________________________________________________________________.
|Վաճառողը |Երևանի համայնք |
|____________________|________________________________________________|
|Գնորդը |«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն |
| |(այսուհետ` կազմակերպություն) |
|____________________|________________________________________________|
|Առարկան |հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի |
| |կնքում |
|____________________|________________________________________________|
|Պայմանագրի գինը |I n I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, |
| |«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ |
| |հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի |
| |շուկայական արժեքին |
|____________________|________________________________________________|
|Պայմանագրի կնքման և |Հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագիրը |
|գնի վճարման ժամկետը |կնքվում է հետևյալ պայմաններով` |
| |1. հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) |
| |100%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի|
| |պայմանագրով շինարարության ավարտի փաստագրման |
| |ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա |
| |ընթացքում, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես |
| |հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում |
| |շինարարական աշխատանքների դիմաց և տրամադրում է |
| |կազմակերպությանը տեղեկանք հողամասի գինն |
| |ամբողջությամբ վճարված լինելու մասին, ինչպես նաև |
| |դիմում է պետական լիազորված մարմին` գրավի |
| |իրավունքը դադարեցնելու միջնորդությամբ |
|____________________|________________________________________________|
|Պայմանագրով հողի |Հողատարածքի առուվաճառքի պայմանագրի գնի վճարումից|
|սեփականության |հետո 30 օրվա ընթացքում |
|իրավունքի փոխանցումը| |
|____________________|________________________________________________|
|Պայմանագրի կնքման |կազմակերպության հաշվին |
|հետ կապված ծախսերը, | |
|այդ թվում` նոտարական| |
|վավերացման և | |
|իրավունքների պետական| |
|գրանցման ծախսերը | |
|____________________|________________________________________________|
|Հատուկ պայման |Երևանի համայնքը պարտավորվում է հողատարածքի |
| |առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքումից հետո ՀՀ|
| |օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել |
| |ճարտարապետահատակագծային առաջադրանք, |
| |համաձայնեցնել կառուցման նախագիծը և տրամադրել |
| |շինթույլտվությունը, ինչպես նաև |
| |էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու, |
| |գազամատակարարման տեխնիկական պայմանները |
|____________________|________________________________________________|
|Բյուջետային |2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում |
|պլանավորումը |կապիտալի գործառույթներից մուտքեր |
|____________________|________________________________________________|
|Կողմերի |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն |
|պատասխանատվությունը |պատասխանատվություն են կրում պայմանագրի |
| |պայմանների խախտման համար |
._____________________________________________________________________.
Գործարք 2. Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր
._____________________________________________________________________.
|Պատվիրատուն |Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ |
|____________________|________________________________________________|
|Գլխավոր կապալառուն |կազմակերպություն |
|____________________|________________________________________________|
|Առարկան |Մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ, |
| |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման |
| |աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, |
| |հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական |
| |հսկողություն |
|____________________|________________________________________________|
|Պայմանագրի ավարտման |2014 թվականի մայիսի 31-ը |
|ժամկետը | |
|____________________|________________________________________________|
|Գինը |Հաստատուն I n1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ |
| |կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների |
| |կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող |
| |գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, |
| |փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող |
| |գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի |
| |առուվաճառքի և գրավի պայմանագրի գնին` I n I-ին: |
| |Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված` |
| |այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի |
| |գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների |
| |հանրագումարին: |
|____________________|________________________________________________|
|Գնի վճարման ժամկետը |Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է |
| |հետևյալ պայմաններով` |
| |1. կապալի պայմանագրով նախատեսված շինարարության |
| |ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման |
| |օրվանից 10 օրվա ընթացքում հողատարածքի 100%-ի |
| |արժեքը կազմակերպությունը վճարում է, որը Երևանի |
| |քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում |
| |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական |
| |աշխատանքների դիմաց |
|____________________|________________________________________________|
|Օբյեկտի |Երևանի համայնքի սեփականություն |
|սեփականության | |
|իրավունքը | |
|____________________|________________________________________________|
|Իրականացման փուլը |շինարարություն` կազմված նախագծանախահաշվային |
| |փաստաթղթերի հիման վրա |
|____________________|________________________________________________|
|Թույլտվություններ |1. պատվիրատուի համար` |
| |նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված |
| |կարգով մշակում, փորձաքննության ապահովում, |
| |համաձայնեցում, շինարարության թույլտվություն, |
| |ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական |
| |պայմանների տրամադրում |
| |2. գլխավոր կապալառուի համար` կապալի |
| |շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված |
| |ենթակապալառուի ներգրավում |
|____________________|________________________________________________|
|Բյուջետային |2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալ|
|պլանավորումը |շինարարության ծախսի պլանավորում |
|____________________|________________________________________________|
|Կողմերի |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն |
|պատասխանատվությունը |պատասխանատվություն են կրում պայմանագրի |
| |պայմանների խախտման համար |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 19.09.13 թիվ 1025-Ա, 10.04.14 թիվ 374-Ա որոշումներ)