040.1273.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հոկտեմբերի 2012 թվականի N 1273-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը հաստատելու և 1000 տոննա սերմացուի գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և 2-րդ կետում «1000» թիվը փոխարինել «1361.1» թվով.
2) 2-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1259.9» թվով, իսկ «(1000+1200=2200)» թվերը` «(1361.1+1259.9=2621)» թվերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1273-Ն որոշման
 
«Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 30-ի
N 1130-Ն որոշման
 
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ
 
.________________________________________.
|Մարզի անվանումը             |Հատկացվող  |
|                            |սերմացուի  |
|                            |քանակը     |
|                            |(տոննա)    |
|____________________________|___________|
|Արագածոտն                   |   175     |
|____________________________|___________|
|Արարատ                      |   147     |
|____________________________|___________|
|Արմավիր                     |     0     |
|____________________________|___________|
|Գեղարքունիք                 |   300     |
|____________________________|___________|
|Լոռի                        |   293     |
|____________________________|___________|
|Կոտայք                      |    29     |
|____________________________|___________|
|Շիրակ                       |   687     |
|____________________________|___________|
|Սյունիք                     |   700     |
|____________________________|___________|
|Վայոց ձոր                   |    71     |
|____________________________|___________|
|Տավուշ                      |   215     |
|____________________________|___________|
|«Աջակցություն               |     4     |
|դատապարտյալին» հիմնադրամ    |           |
|____________________________|___________|
|Ընդամենը                    |  2621     |
.________________________________________.
«: