041.0999.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2012 թվականի N 999-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 963-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 963-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը «Վ. Աբրահամյանի» բառերից հետո լրացնել «և Ա. Ալոյանի» բառերով.
2) որոշման հավելվածը «Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ա. Ալոյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության Եվրամիության ինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ