041.1096.091112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2012 թվականի N 1096-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանկֆուրտ գործուղելու մասին» N 1053-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. «Ա. Խուդոյանինը,» բառերից հետո հանել «Գ. Բարսեղյանինը, Գ. Հովհաննիսյանինը,» բառերը,
բ. «Ա. Ալեքսանյանինը» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Զ. Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերը.
3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Գ. Բեգլարյանինը,» բառերից հետո լրացնել «Զ. Մնացականյանինը,» բառերով.
4) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Վ. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) Ա. Խաչատուրյանինը` Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին.
4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը` համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:».
5) որոշման հավելվածում`
ա. հանել «Գ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ» և «Գ. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար» բառերը,
բ. «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու» բառերից հետո լրացնել «Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Ս. Ավագյան - «Նյուզ Էյէմ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)» բառերից հետո` «Խ. Ադումյան - թարգմանիչ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ