Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1054-Ա ...

 

 

041.1101.011112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2012 թվականի N 1101-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 1054-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին» բառերից հետո լրացնել «և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. հանել «Հ. Թութունջյանինը,», «Գ. Բարսեղյանինը, Գ. Հովհաննիսյանինը,» բառերը.

բ. «Ա. Ալեքսանյանինը» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Ա. Հովակիմյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերը.

4) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Գ. Բեգլարյանինը,» բառերից հետո լրացնել «Ա. Հովակիմյանինը, Կ. Մինասյանինը,» բառերով.

5) որոշման հավելվածում`

ա. հանել «Հ. Թութունջյան - ՀՀ վարչապետի օգնական», «Գ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ» և «Գ. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար» բառերը,

բ. «Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար» բառերից հետո լրացնել «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (դեկտեմբերի 6-12-ը)» բառերով, իսկ «Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր» բառերից հետո` «Խ. Ադումյան - թարգմանիչ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.11.2012
N 1101-Ա
Որոշում