Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱ ...

040.1415.131112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

8 նոյեմբերի 2012 թվականի N 1415-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730-AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

1) 473 533 211 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) 2 405 710 դրամ արժեքով և 221 700 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Աջակցություն պտղի և ընկուզեղենու արտադրություն» բաղադրիչի ներքո հիմնված «Հայկական Միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի.

3) 1 681 361 337 դրամ արժեքով ոռոգման համակարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի և Կոթիի համայնքների ջրատարի շինարարության Դ=630 մմ տրամաչափի 237 գծմ 2,524,334 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա խողովակները` որպես վթարային պաշար որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անհատույց օգտագործման իրավունքով «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու նպատակով` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.04.13 թիվ 407-Ն որոշում)

2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 473 533 211 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` համապատասխանաբար ավելացնելով յուրաքանչյուր համայնքին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 1 681 361 337 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` նույն չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզպետներին`

1) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը.

2) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքմանը համապատասխան համայնքների և «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերության ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված ոռոգման համակարգի և դրա օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1415-Ա որոշման

ՑԱՆԿ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

.___________________________________________________.

|NN |     Համայնքի անվանումը            |Արժեքը`    |

|ը/կ|                                   |ընդամենը   |

|   |                                   |(դրամ)     |

|___|___________________________________|___________|

|   |    Տավուշի մարզ                   |           |

|___|___________________________________|___________|

| 1.|Տավուշի մարզի Ոսկեվան համայնք      | 24,415,208|

|___|___________________________________|___________|

| 2.|Տավուշի մարզի Բաղանիս համայնք      |  8,386,741|

|___|___________________________________|___________|

| 3.|Տավուշի մարզի Ոսկեպար համայնք      | 10,449,323|

|___|___________________________________|___________|

| 4.|Տավուշի մարզի Կոթի համայնք         | 93,141,560|

|___|___________________________________|___________|

| 5.|Տավուշի մարզի Բերդ համայնք         |167,211,653|

|___|___________________________________|___________|

| 6.|Տավուշի մարզի Թովուզ համայնք       | 43,442,607|

|___|___________________________________|___________|

| 7.|Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր| 21,286,344|

|___|___________________________________|___________|

| 8.|Տավուշի մարզի Մովսես համայնք       | 10,382,056|

|___|___________________________________|___________|

|   |Ընդամենը                           |378,715,492|

.___________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1415-Ա որոշման

ՑԱՆԿ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

.____________________________________________________________.

|NN |     Համայնքի անվանումը                     |Արժեքը`    |

|ը/կ|                                            |ընդամենը   |

|   |                                            |(դրամ)     |

|___|____________________________________________|___________|

|1. |Լոռու մարզի Արծնի համայնք                   |  4,492,979|

|___|____________________________________________|___________|

|2. |Տավուշի մարզի Կիրանց համայնք                |  3,556,147|

|___|____________________________________________|___________|

|3. |Շիրակի մարզի Ջրառատ համայնք                 |  7,052,942|

|___|____________________________________________|___________|

|4. |Լոռու մարզի Լեռնանցք համայնք                |  2,551,887|

|___|____________________________________________|___________|

|5. |Տավուշի մարզի Արծվաբերդ համայնք             | 24,286,266|

|___|____________________________________________|___________|

|6. |Տավուշի մարզի Չինարի համայնք                | 20,336,405|

|___|____________________________________________|___________|

|7. |Տավուշի մարզի Չորոթան համայնք               |  2,412,169|

|___|____________________________________________|___________|

|8. |Շիրակի մարզի Կամո համայնք                   |  4,553,277|

|___|____________________________________________|___________|

|9. |Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնք  |  6,418,638|

|___|____________________________________________|___________|

|10.|Սյունիքի մարզի Ծավ համայնք                  |  8,365,280|

|___|____________________________________________|___________|

|11.|Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնք           |  4,802,638|

|___|____________________________________________|___________|

|12.|Շիրակի մարզի Պեմզաշեն համայնք               |  5,989,091|

|___|____________________________________________|___________|

|   |Ընդամենը                                    | 94,817,719|

.____________________________________________________________.

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1415-Ա որոշման

ՑԱՆԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

.______________________________________________________________.

|Անվանումը                      |Քանակը|Արժեքը   |Հաշվեկշռային |

|                               |      |(դրամ)   |արժեքը 2012  |

|                               |      |         |թվականի      |

|                               |      |         |հոկտեմբերի   |

|                               |      |         |1-ի դրությամբ|

|                               |      |         |(դրամ)       |

|_______________________________|______|_________|_____________|

|Ավտոմատ հեռախոսակայան          |  1   |  457,710|            0|

|_______________________________|______|_________|_____________|

|Լողախցիկ TORNEO-S 280          |  1   |  160,000|       78,000|

|_______________________________|______|_________|_____________|

|Օդորակիչ VS 09                 |  1   |  106,500|       22,631|

|_______________________________|______|_________|_____________|

|Օդորակիչ VS 09                 |  1   |  106,500|       22,631|

|_______________________________|______|_________|_____________|

|Օդորակիչ VS 18000              |  1   |  225,000|       14,063|

|Օդորակիչ VS 9000               |  1   |  180,000|       11,250|

|Ընդամենը                       |  12  |2,405,710|      221,700|

.______________________________________________________________.

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1415-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

._____________________________________________________________________.

|Անվանումը                 |Երկարու-|Տրամաչափը|Արժեքը     |Հաշվեկշ-   |

|                          |թյունը  |(մմ)     |(դրամ)     |ռային      |

|                          | (մ)    |         |           |արժեքը     |

|                          |        |         |           |(դրամ)     |

|__________________________|________|_________|___________|___________|

|ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի,|  13 132|d=720 մմ |1681361,337|1681361,337|

|Բաղանիսի, Ոսկեվանի և      |________|_________|           |           |

|Կոթիի համայնքների հողերի  |  11 588|d=630 մմ |           |           |

|ոռոգման համակարգ          |        |         |           |           |

|(մայր ջրատար)             |        |         |           |           |

|__________________________|________|_________|           |___________|

|Ընդամենը                  |  24 720|         |           |1681361,337|

._____________________________________________________________________.

ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐ

._____________________________________________________________________.

|Անվանումը                 |Երկարու-|Տրամաչափը|Արժեքը     |Հաշվեկշ-   |

|                          |թյունը  |(մմ)     |(դրամ)     |ռային      |

|                          | (մ)    |         |           |արժեքը     |

|                          |        |         |           |(դրամ)     |

|__________________________|________|_________|___________|___________|

|ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի,|        |         |  2,524,334|  2,524,334|

|Բաղանիսի, Ոսկեվանի և      |________|_________|           |           |

|Կոթիի համայնքների հողերի  |     237| Դ=630 մմ|           |           |

|ոռոգման համակարգ          |        |         |           |           |

|(վթարային պաշար)          |        |         |           |           |

|__________________________|________|_________|___________|___________|

|Ընդամենը                  |     237|         |  2,524,334|  2,524,334|

._____________________________________________________________________.

(4-րդ հավելվածը փոփ. 18.04.13 թիվ 407-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1415-Ա
Որոշում