041.1155.261112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2012 թվականի N 1155-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանկֆուրտ գործուղելու մասին» N 1053-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետից հանել «Խ. Ադումյանինը» բառերը,
բ. 1-ին ենթակետը «հուշանվերների ձեռքբերման» բառերից հետո լրացնել «թարգմանչական ծառայությունների» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը» բառերը փոխարինել «Է. Հարությունյանինը» բառերով,
դ. 3-րդ ենթակետը «Ա. Հովհաննիսյանինը`» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը (միայն ճանապարհածախսը և գիշերավարձը)» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Ա. Խաչատուրյանինը` Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին.
3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը` համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին».
3) որոշման հավելվածում`
ա. հավելվածից հանել «Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)», «Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար», «Մ. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական բաժնի կցորդ» բառերը,
բ. որոշման հավելվածը «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու» բառերից հետո լրացնել «Է. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ