Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ...

 

 

041.0176.050313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2013 թվականի N 176-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ս. Լալայան-ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Խաչատրյան-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,

բ. «Վ. Ներսիսյանց-ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Ներսիսյանց-»Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Կ. Կիրակոսյան» բառերը փոխարինել «Ա. Սահակյան» բառերով,

դ. «Ա. Բախչագուլյան-ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերով.

2) հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Կ. Աբգարյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաքսային և ապահովագրական գործի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Մաթևոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան» բառերով,

բ. «Գ. Տերտերյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Ա. Հայրապետյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ» բառերով.

3) հավելվածի «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Վ. Գևորգյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս» բառերը փոխարինել «Վ. Գևորգյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ» բառերով,

բ. «Ս. Խառատյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Խառատյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

գ. «Վ. Ջանգոզյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Ջանգոզյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

դ. «Ռ. Աբովյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Ավանեսովա - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,

ե. «Գ. Ամիրխանյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Ամիրխանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,

զ. «Տ. Վանեսյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Շ. Ալեքսանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

է. «Գ. Պապոյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Բախշյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.03.2013
N 176-Ա
Որոշում