Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 12 ...

 

 

040.0296.020413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2013 թվականի N 296-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1286 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 28-ի

N 296-Ն որոշման

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության

2001 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1286 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)

2. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)

3. Ժանտախտ

4. Տուլարեմիա

5. Սիբիրյան խոց

6. Բրուցելյոզ

7. Լեպտոսպիրոզ

8. Լեպրա (Բոր)

9. Փայտացում (Պրկախտ)

10. Դիֆթերիա

11. Կապույտ հազ և հարկապույտ հազ

12. Մենինգոկոկային վարակ

13. Քութեշ

14. Լեգիոների հիվանդություն

15. Կու տենդ, Բրիլլի հիվանդություն

16. Պոլիոմիելիտ

17. Կատաղություն

18. Հեմոռագիկ տենդեր

19. Ջրծաղիկ

20. Բնական ծաղիկ

21. Կարմրուկ

22. Կարմրախտ

23. Վիրուսային հեպատիտներ

24. ՄԻԱՎ վարակ

25. Վարակային մոնոնուկլեոզ

26. Համաճարակային պարոտիտ

27. Մալարիա

28. Լեյշմանիոզ

29. Գրիպ

30. Ատիպիկ թոքաբորբ

31. Սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ

32. Խլնախտ, մելիոիդոզ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2013
N 296-Ն
Որոշում