041.0415.040613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիս 2013 թվականի N 415-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 372-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Մինսկ գործուղելու մասին» N 372-Ա որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «Դ. Սարգսյանինը» և որոշման հավելվածում «Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Գալստյանինը» և «Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ