040.0668.280613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 հունիսի 2013 թվականի N 668-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 82-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«Աղյուսակ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 
._______________________________________________________________.
|           Մարզի անվանումը             |Ազոտական պարարտանյութի`|
|                                       |գարնան գյուղատնտեսական |
|                                       |աշխատանքների համար     |
|                                       |հատկացված քանակը       |
|                                       |     (տոննա)           |
|_______________________________________|_______________________|
|                  1                    |           2           |
|_______________________________________|_______________________|
|Արագածոտն                              |        3300,0         |
|_______________________________________|_______________________|
|Արարատ                                 |        4570,0         |
|_______________________________________|_______________________|
|Արմավիր                                |        7670,0         |
|_______________________________________|_______________________|
|Գեղարքունիք                            |        3162,0         |
|_______________________________________|_______________________|
|Լոռի                                   |        2545,0         |
|_______________________________________|_______________________|
|Կոտայք                                 |        1641,0         |
|_______________________________________|_______________________|
|Շիրակ                                  |        4250,0         |
|_______________________________________|_______________________|
|Սյունիք                                |        2000,0         |
|_______________________________________|_______________________|
|Վայոց ձոր                              |         440,0         |
|_______________________________________|_______________________|
|Տավուշ                                 |         363,9         |
|_______________________________________|_______________________|
|Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն      |         900,0         |
|_______________________________________|_______________________|
|«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ |          15,0         |
|_______________________________________|_______________________|
|«Բանջարաբոստանային և  տեխնիկական       |           2,0         |
|մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ    |                       |
|_______________________________________|_______________________|
|Հայաստանի ազգային ագրարային համալսարան |          50,0         |
|_______________________________________|_______________________|
|ՀՀ արդարադատության նախարարության       |           6,0         |
|«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ |                       |
|_______________________________________|_______________________|
|Պահուստ                                |         383.1         |
|_______________________________________|_______________________|
|Ընդամենը                               |        31298,0        |
._______________________________________________________________.»:
 
2. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` ծրագրի ավարտից հետո 1 ամսվա ընթացքում:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ