041.0330.020699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 հունիսի 1999 թվականի թիվ 330
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի անդամների թիվը` 11 մարդ:
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի հետևյալ կազմը`
 
     Վ. Հարությունյան         - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                                իրավիճակների վարչության պետ (նախագահ)
     Ա. Թանանյան              - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                                իրավիճակների վարչության պետի առաջին 
                                տեղակալ
     Է. Աղալարյան             - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                                իրավիճակների վարչության պետի տեղակալ
     Ա. Հակոբյան              - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                                իրավիճակների վարչության պետի տեղակալ,
                                ՀՀ արդյունաբերության և մեջ աշխատանքների 
                                անվտանգ կատարման և լեռնային հսկողության 
                                վարչության պետ
     Ա. Ազարյան               - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                                իրավիճակների վարչության բնակչության և 
                                տարածքների պաշտպանության վարչության պետ
     Գ. Մաղաքյան              - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                                իրավիճակների վարչության զորքերի և  
                                փրկարարական ուժերի վարչության պետ
     Ռ. Ղուկասյան             -ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                               իրավիճակների վարչության նախարարությունների 
                               և գերատեսչությունների հետ արտակարգ 
                               իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության 
                               հարցերով աշխատանքների վարչության պետ
     Ա. Թարվերդյան           - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                               իրավիճակների վարչության տարերային աղետների 
                               բաժնի վարիչ
     Կ. Սարաֆյան             - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                               իրավիճակների վարչության միջազգային 
                               համագործակցության բաժնի պետ
     Ս. Բարսեղյան            - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                               իրավիճակների վարչության կադրերի և 
                               մոբիլիզացիոն բաժնի պետ
     Հ. Մաթևոսյան            - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ 
                               իրավիճակների վարչության ճգնաժամային 
                               կառավարման ինստիտուտի ռեկտոր
(2-րդ կետն ուժը կորցրել է 12.12.00 թիվ 832 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 525 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 10-ի N 525 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 455 որոշումը: