040.0864.210813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2013 թվականի N 864-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 541-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 541-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) աղյուսակը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
«._____________________________________________________________________.
|16.|8429 |Ամբարձիչ |հատ | 2|ՉԺՀ/ՉԺՀ | 14878200|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|17.|8429 |Թրթուրավոր բուլդոզեր |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 45210000|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|18.|8429 |Թրթուրավոր էքսկավատոր |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 41511000|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|19.|8423 |Էլեկտրոնային ավտոմոբիլային |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 5612205|
| | |կշեռք | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|20.|8423 |Էլեկտրոնային արտադրական |հատ | 3|ՉԺՀ/ՉԺՀ | 2073495|
| | |կշեռքներ | | | | |
._____________________________________________________________________.
«:
2) աղյուսակի «Ընդամենը» տողում «328016755» թիվը փոխարինել «437301655» թվով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ