Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1023-Ա Ո ...

 

 

041.1052.141113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1052-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1023-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 8-ի «Հ. Հակոբյանի` Դեսին գործուղման ծախսերի մասին» N 1023-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման վերնագիրը «Հ. Հակոբյանի`» բառերից հետո լրացնել «Բրյուսել և» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-19-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, իսկ հոկտեմբերի 19-21-ը Դեսին (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:».

3) որոշման 2-րդ կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Բրյուսել և» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.11.2013
N 1052-Ա
Որոշում