117.0232.010914
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 09 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 օգոստոսի 2014 թվականի N 232-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 7-րդ և 10-րդ կետերի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի նոյեմբերի 10-ը` ժամը 18:00:
(2-րդ կետը փոփ. 28.10.14 թիվ 273-Ն հրաման)
3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 10-ը` ժամը 18:00:
Հավելված N 1
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2014 թվականի օգոստոսի 29-ի
թիվ 232-Ն հրամանի
.____________. _______________________________ աշխատակազմի ղեկավար
| N _______ | (Գերատեսչության անվանումը)
| |
.____________. պարոն/տիկին ___________________________________ -ին
(աշխատակազմի ղեկավարի անունը և ազգանունը)
_______________________________________________ -ից
(Դիմում-հայտ ներկայացնողի անուն,ազգանուն)
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու
.____________________________________________________________________.
|Ծառայողի |Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի |
|անունը, |ընտանիքի|պաշտոնը,|անձնա- |Էլեկտրո-|հեռախո- |կողմից |
|ազգանունը |կազմը |աշխատան-|գրային |նային |սահամարը|ակնկալվող |
|և | |քային |տվյալներ|հասցեն | |բնակարանների|
|հայրանունը| |ստաժը | | | |սենյակների |
| | | | | | |թիվը |
|__________|________|________|________|________|________|____________|
.____________________________________________________________________.
Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`
1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,
2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,
3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,
4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:
Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:
_______________________
(Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)
__________________________________________
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն, ստորագրություն)
__________________________________________
(Ծառայողի Ընտանիքի անուն,ազգանուն, ստորագրություն)
Դիմումն ընդունեց` __________________________________________________
(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)
>-------------------------------------------------------------------
Ներկայացվել է դիմում _________________________________________-ի կողմից
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն)
Ստացվել է _____________ կողմից «____» __________201 թ.
(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)
.____________.
| N _______ |
| |
.____________.
Հավելված N 2
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2014 թվականի օգոստոսի 29-ի
թիվ 232-Ն հրամանի
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի
շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների
վերաբերյալ
__________________________________________
(Գերատեսչության անվանումը)
Աղյուսակ 1:
.______________________________________________________________.
| | Հավակնորդների ընդհանուր թիվը` |
|Բնակարան գնելու հավակնորդների | ըստ սենյակների |
|ընդհանուր թիվը` ըստ անձի |_______________________________|
| | Մեկ | Երկու | Երեք | Չորս |
|______________________________|________|_______|_______|______|
.______________________________________________________________.
Աղյուսակ 2:
.____________________________________________________________________.
|Հավակնորդի|Հավակ- |Հավակ- |Հավակ- |Հավակ- |Հավակ- |Հավակնորդի |
|անունը, |նորդի |նորդի |նորդի |նորդի |նորդի |կողմից |
|ազգանունը |ընտանիքի|պաշտոնը,|անձնա- |Էլեկտրո-|հեռախո- |ակնկալվող |
|և |կազմը |աշխատան-|գրային |նային |սահամարը|բնակարանների|
|հայրանունը| |քային |տվյալներ|հասցեն | |սենյակների |
| | |ստաժը | | | |թիվը |
|__________|________|________|________|________|________|____________|
.____________________________________________________________________.
Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:
_____________________________
(Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)
_____________________________________
(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի
անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ