Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2014 թվականի N 3

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 264-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք (բացառությամբ` նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի): Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի (բայց ոչ ավելի, քան 12-ապատիկի) չափով: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

i

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նպատակային սոցիալական վճարի (այսուհետ` սոցիալական վճար) հաշվարկման օբյեկտի թվին են դասվում աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ` աշխատավարձ): ՀՀ կառավարության 08.08.2013թ. «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» N 853-Ն որոշման 1-ին կետով սահմանված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ` աշխատավարձ) ցանկի մեջ չեն ներառվում օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարները (այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների):

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե աշխատանքային վեճերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով գործատուին պարտադրվում է վարձու աշխատողին վճարել աշխատավարձ (այդ թվում` հարկադիր պարապուրդների դիմաց), ապա այդ դեպքում դատարանի վճռին համապատասխան գործատուի կողմից վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձից սոցիալական վճարների գումարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ ձևով`

ա. 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած վիճարկվող ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձից կատարվում է սոցիալական վճարի հաշվարկ` տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար գործող օրենսդրությանը համապատասխան (այսինքն` հաշվի առնելով այդ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված դրույքաչափերը և հաշվարկման կարգը).

բ. հաշվարկված աշխատավարձի և սոցիալական վճարի, ինչպես նաև եկամտային հարկի գումարները արտացոլվում են դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ամիսը ներառող հաշվետու ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում որպես տվյալ ամսվա համար հաշվարկված եկամուտ, սոցիալական վճար և եկամտային հարկ.

գ. սոցիալական վճարները ՀՀ ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվում բացված ենթահաշվին (կամուրջ հաշվին) վճարվում (փոխանցվում) են այդ ամսվա սոցիալական վճարների համար օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
24.10.2014
N 3
Պաշտոնական պարզաբանում