103.0099.200215
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «20»        02            2015 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10315057
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
5 փետրվարի 2015 թվականի N 99-Ն
 
i
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել Ղազախստանի Հանրապետության ծագում ունեցող անտառանյութի, վերամշակվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի ցանկը, որոնց արտահանումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արգելված է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դեպի երրորդ երկրներ` համաձայն հավելվածի:
 
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի փետրվարի 5-ի
N 99-Ն հրամանի
 
ՑԱՆԿ
ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՂ ԹՂԹԻ, ՍՏՎԱՐԱԹՂԹԻ, ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱՅԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ
 
._____________________________________________________________________.
|Ապրանքի անվանումը                                |ԱՏԳ ԱԱ             |
|                                                 |ծածկագիր           |
|_________________________________________________|___________________|
|Վառելափայտ գերանների և  ծղանների տեսքով,         |4401 10 000-ից     |
|այդ թվում` սաքսաուլի ծղանների, ջախի տրցակների    |                   |
|տեսքով կամ դրանց համանման ձևերով                 |                   |
|_________________________________________________|___________________|
|Սաքսաուլի սղոցուկներ և  փայտանյութային թափոններ  |4401 31 000 0-ից   |
|                                                 |4401 39-ից         |
|_________________________________________________|___________________|
|Չվերամշակված անտառանյութ հեռացված կամ չհեռացված  |4403 10 000-4403 20|
|կեղևով  կամ ենթակեղևաշերտով  կամ կոշտ եզրատաշված |4403 91-4403 99    |
|կամ ոչ եզրատաշված                                |                   |
|_________________________________________________|___________________|
|Փայտանյութ` տակառագործական, ճեղքած գերաններ,     |4404               |
|փայտե ցցագերաններ, ցցեր և  սյուներ` սրածայր, բայց|                   |
|երկայնքով չսղոցած, անտառանյութեր` կոպիտ տաշած,   |                   |
|բայց չշրջատաշած, չկորացրած և  այլ եղանակով       |                   |
|չմշակած, գործիքների և  համանման արտադրատեսակների |                   |
|համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների,      |                   |
|բռնակների արտադրության համար օգտագործվող. ծեղ և  |                   |
|համանման փայտանյութ                              |                   |
|_________________________________________________|___________________|
|Փայտակոճեր երկաթուղային կամ տրամվայի գծերի համար |4406               |
|_________________________________________________|___________________|
|Անտառանյութեր` երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ,  |4407 10            |
|ռանդմամբ կամ կեղևահանմամբ  ստացված, ռանդմամբ,    |                   |
|հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային          |                   |
|միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի      |                   |
|հաստությամբ` փշատերևազգիներ                      |                   |
|_________________________________________________|___________________|
|Անտառանյութեր` երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ,  |4407 99 980        |
|ռանդմամբ կամ կեղևահանմամբ  ստացված, ռանդմամբ,    |                   |
|հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային          |                   |
|միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի      |                   |
|հաստությամբ` այլ                                 |                   |
|_________________________________________________|___________________|
|Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական    |4707               |
|խոտան և  թղթի թափոններ)                          |                   |
._____________________________________________________________________.