010.0053.130615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի մայիսի 18-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Անհատական տվյալների մասին» բառերը փոխարինել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
13 հունիսի 2015 թվականի
ՀՕ-53-Ն