040.0857.040815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2015 թվականի N 857-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 30-ի
N 857-Ն որոշման
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՎԱՃԱՌՔԻ
1. Պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների երրորդ փուլի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 216-Ն որոշման 1-ին կետով հաստատված վաճառքի պայմաններով` ելնելով հետևյալ փոփոխություններից`
1) հավակնորդը (ներկայացուցիչը) համակարգի կողմից իրեն ներկայացված հասանելի բնակարանների ցանկից կայքում իրավունք ունի ընտրելու ցանկացած թվով բնակարան.
2) պետության և կառուցապատողի միջև կնքված` բնակելի և ավտոկայանատեղիի նշանակության տարածքների առուվաճառքի նախնական պայմանագրում հիմնական պայմաններից փոփոխությունն է ավելացվող ծավալը` առնվազն 25 բնակարան և առնվազն 25 ավտոկայանատեղի: