Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒ ...

 

 

106.0238.101115

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        11            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10615447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 նոյեմբերի 2015 թվականի N 238-Ն

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 867-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ. Ղազարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի

2015 թվականի նոյեմբերի 3-ի

N 238-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն:

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող մասնագետներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից:

4. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ներկայացուցիչը:

5. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:

11. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ Հանձնաժողովի նախագահի համապատասխան հանձնարարական տալու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի նախագահն ընտրվում է նիստին մասնակցող անդամների կողմից` անդամներից մեկը: Հանձնաժողովի նախագահի ձայնը դառնում է վճռորոշ:

12. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր,

2) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

3) վարում է Հանձնաժողովի նիստերը,

4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի քարտուղարը`

1) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը,

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին,

4) ներկայացնում է Ծառայության պետին և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը,

5) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ՀԱՄՏԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի նիստից առաջ Ծառայության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է`

1) նմուշի նշաթիվը,

2) արտադրանքի անվանումը և խմբաքանակը,

3) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո:

15. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-20oC):

16. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20oC, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում:

17. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը:

18. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին համապատասխան համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակների և թքամանների առկայությունը:

19. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով` համապատասխան պայմանների առկայության դեպքում, Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում:

20. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև N 1) և հանձնվում նիստը նախագահողին, որը հաշվարկում է դրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև N 2), որը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր մասնակից անդամները:

21. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում:

22. Նիստի արդյունքներն ամփոփվում և կազմվում է արձանագրություն, որում ներառվում են`

1) համտեսի անցկացման վայրը և ժամկետը,

2) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն),

3) համտեսի նպատակը,

4) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը,

5) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը,

6) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից ներկայացված առարկություններն և առաջարկությունները,

7) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ:

 

Ձև N 1

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

___ _______ 20 թ. N _______

 

Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) _________

Համտեսման վայրը __________________________________________________

Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման`

    1. օրդինար (սովորական)` 3-5 տարեկան      - 8.0 բալից ոչ պակաս.

    2. հնացրած` 6-7 տարեկան                  - 8.4 բալից ոչ պակաս.

    3. հնացրած բարձր որակի` 8-9 տարեկան      - 8.7 բալից ոչ պակաս.

    4. հին` 10-20 տարեկան                    - 9.0 բալից ոչ պակաս.

    5. շատ հին` 20-ից ավելի տարեկան          - 9.2 բալից ոչ պակաս:

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Նմուշի|Թնդու-|Հնաց-|Կուպաժի|Գնահատվող ցուցանիշները              |Հա- |

|   |անվա- |թյունը|ման  |կամ    |____________________________________|տուկ|

|   |նումը |      |տարի-|խմբա-  |Թա-  |Գույ-|Փուն-|Համը`|Տիպի-|Ընդհա-|կար-|

|   |և/կամ |      |քը   |քանակի |փան- |նը`  |ջը`  |1.0- |կու- |նուր  |ծիքը|

|   |նշա-  |      |     |քանակը |ցի-  |0.1- |1.0- |5.0  |թյու-|(ամ-  |    |

|   |թիվը  |      |     |շիշ/   |կու  |0.5  |3.0  |     |նը`  |փոփ)  |    |

|   |      |      |     |հազ.   |թյու-|     |     |     |0.1- |գնա-  |    |

|   |      |      |     |դալ    |նը`  |     |     |     |1.0  |հատա- |    |

|   |      |      |     |       |0.1- |     |     |     |     |կանը  |    |

|   |      |      |     |       |0.5  |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|1  |      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|2  |      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|3  |      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|4  |      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|5  |      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|...|      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

|___|______|______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|______|____|

|12.|      |      |     |       |     |     |     |     |     |      |    |

._________________________________________________________________________.

 

Ստորագրություն ___________________________

 

Ձև N 2

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

 

___ _______20 թ. N _______

 

Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները:

Համտեսման վայրը ______________________ ժամկետը ____ ___________ 20 թ.

 

.____________________________________________________________________.

|Հ/հ|Հանձնաժողովի|           Ծածկագրեր               |Ստորագրությունը|

|   |անդամներ    |                                   |               |

|   |            |___________________________________|               |

|   |            |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10|11|12|               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|1  |            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|2  |            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|3  |            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|4  |            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|5  |            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|...|            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

|___|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_______________|

|12.|            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |               |

.____________________________________________________________________.

 

Առարկություններ և առաջարկություններ ________________________________

Եզրակացություն ______________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`  ________________ ____________________

                            ստորագրությունը     անունը, ազգանունը

 

Հանձնաժողովի քարտուղար` ________________ ____________________

                            ստորագրությունը     անունը, ազգանունը

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
03.11.2015
N 238-Ն
Հրաման