040.0272.230316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2016 թվականի N 272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 10-ի
N 272-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 19-ի
N 816-Ն որոշման
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Պայմանական|Նշանակությունը |Ծանոթագրություն |
|նշանները |(թվանշաններ) | |
|__________|__________________________|_______________________________|
|0 |0 (զրո) | |
|__________|__________________________|_______________________________|
|X |(1-9) |Միևնույն հաշվառման |
| | |համարանիշում «X» պայմանական |
| | |նշանի փոխարեն կիրառվում է նույն|
| | |թվանշանը: |
|__________|__________________________|_______________________________|
|Y |(1-9) |Միևնույն հաշվառման |
| | |համարանիշում «Y» պայմանական |
| | |նշանի փոխարեն կիրառվում է նույն|
| | |թվանշանը: |
|__________|__________________________|_______________________________|
|Պայմանական|Նշանակությունը | |
|նշանները |(տառերը) | |
|__________|__________________________|_______________________________|
|+ |տառ` A կամ C կամ D կամ F |Միևնույն հաշվառման |
| |կամ G կամ L կամ M կամ N |համարանիշում «+» պայմանական |
| |կամ O կամ P կամ Q կամ R |նշանը կրկնվելու դեպքում |
| |կամ S կամ T կամ U կամ V |կիրառվում է նույն տառը: |
| |կամ X կամ Z | |
|__________|__________________________|_______________________________|
|- |տառ` A կամ C կամ D կամ F | |
| |կամ G կամ L կամ M կամ N | |
| |կամ O կամ P կամ Q կամ R | |
| |կամ S կամ T կամ U կամ V | |
| |կամ X կամ Z | |
._____________________________________________________________________.
«: