040.0365.110416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 ապրիլի 2016 թվականի N 365-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 17-րդ կետում «մեկ խորհրդական» բառերը փոխարինել «երկու խորհրդականներ» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 17-րդ կետում «երկու օգնականներ» բառերը փոխարինել «երեք օգնականներ» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 17-րդ կետում «երկու խորհրդականներ» բառերը փոխարինել «երեք խորհրդականներ» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը սահմանելու մասին» N 618-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի ապրիլի 6-ի
N 365-Ն որոշման
 
«Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 618-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ
 
.________________________________________________________.
|                  |Խորհրդական|Մամուլի  |Օգնական|Ռեֆերենտ|
|                  |          |քարտուղար|       |        |
|__________________|__________|_________|_______|________|
|ՀՀ մարզպետներ     |    2     |    -    |   2   |   -    |
|__________________|__________|_________|_______|________|
|այդ թվում`        |          |         |       |        |
|ՀՀ Արարատի մարզպետ|    3     |    -    |   2   |   -    |
|ՀՀ Կոտայքի մարզպետ|    2     |    -    |   3   |   -    |
.________________________________________________________.
«: