041.0693.151199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 նոյեմբերի 1999 թվականի թիվ 693
 
i
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 660 որոշման խմբագրությամբ) համապատասխան`
i
1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 29.06.00 թիվ 406 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի N 448 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 504 որոշման 2-րդ կետը:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 15-ի N 693 որոշմամբ
 
ԿԱԶՄ
շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի
տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական
հանձնաժողովի
 
Հ. Հովհաննիսյան  - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)
     Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
                       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     Կ. Միքայելյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Ա. Ավանյան        - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
     Ֆ. Զաքարյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
     Ս. Դանիելյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  
                         բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ
     Ռ. Քրմոյան        - Երևանի  քաղաքապետի խորհրդական
                       - պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր 
                         ներկայացուցիչ
     Գ. Ղափլանյան      - ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ
     Ս. Բաբայան        - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ
                         (հանձնաժողովի քարտուղար)