041.0630.140716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2016 թվականի N 630-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին ու 10-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով.
2) «Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Կ. Ճշմարիտյան - «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ