(ուժը կորցրել է 21.08.17 թիվ 06-Ն հրաման)
i
121.0009.100816
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «10»        08            2016 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12116273
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
28 հուլիսի 2016 թվականի N 09-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի և այլ արխիվային փաստաթղթերի պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
և զարգացման նախարարի
2016 թվականի հուլիսի 28-ի
N 09-Ն հրամանի
 
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) պահպանության կազմակերպման կարգն ու պայմանները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) փաստաթղթերի պահպանություն - դրանց պահպանության պատշաճ կազմակերպման` բարենպաստ պայմանների ստեղծման, նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պահպանման, կորուստների կանխարգելման և պահպանվածության վիճակի ապահովման միջոցառումների համալիր, որը ներառում է նաև փաստաթղթերի ռացիոնալ տեղաբաշխման, շարժի և պահպանվածության վիճակի վերահսկման, ապահովագրական և օգտագործման ֆոնդերի ստեղծման նպատակով պատճենահանման, վնասվածության և արտաքին հատկանիշների փոփոխության դեպքում դրանց վերականգնման ու վերանորոգման միջոցառումների իրականացումը.
2) նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ) - փաստաթղթերի պահպանության պայմանների ամբողջություն, որը սահմանում է.
ա. ջերմության և խոնավության թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, ինչպես նաև արհեստական լուսավորության սարքերի կիրառման կարգը,
բ. կենսաբանական վնասվածքներից և օդի աղտոտումից փաստաթղթերի պաշտպանման կարգը, կորուստն ու հափշտակումը, ինչպես նաև առանց սահմանված կարգի արխիվապահոցից փաստաթղթերի դուրսբերման կանխումը.
3) արխիվապահոց - փաստաթղթերի պահպանության համար առանձնացված, այդ նպատակով կահավորված տարածք:
3. Փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է պետական արխիվներում և պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում` համաձայն պահպանության ժամկետների:
 
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
 
4. Պետական արխիվում փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում, որոնք պետք է մեկուսացված լինեն արտաքին պարիսպով, հեռու` օդը գազերով և փոշով աղտոտող արդյունաբերական արտադրություններից և հրդեհավտանգ կառույցներից` փաստաթղթերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
5. Փաստաթղթերի պահպանությունը իրականացվում է նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պայմանները ապահովող արխիվապահոցներում:
6. Արխիվապահոցները պետք է ապահովված լինեն պահպանական և հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերով և հրդեհաշեջ միջոցներով:
7. Արխիվապահոցների դռներն ու պատուհանները պետք է համապատասխանեն փաստաթղթերի պահպանության անվտանգության պահանջներին: Արխիվապահոցը պետք է ունենա պահեստային դուռ` անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը տարահանելու համար:
8. Արխիվի շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները` լինեն հողակցված:
9. Փաստաթղթերը արխիվապահոցներում պահպանվում են մետաղյա պահարաններում կամ դարակաշարերի վրա` թղթապանակներով կամ տուփերով:
10. Փաստաթղթերի տեղադրման համար կազմվում են դարակաշարային տեղագրության ցուցիչներ, որոնցում արտացոլվում են փաստաթղթերի տեղաշարժի և համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն:
11. Արխիվապահոց պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը նախօրոք ենթարկվում են փոշեհանման և ախտահանման` այդ նպատակով առանձնացված տարածքում, համապատասխան սարքավորումների միջոցով:
12. Արխիվապահոցներում փաստաթղթերը տեղաբաշխվում են հաշվառման փաստաթղթերին համապատասխան խմբերի կամ առանձին ֆոնդերի դասակարգման սահմաններում` նրանց համալիր պահպանության ապահովման, ինչպես նաև արագացված որոնման սկզբունքով:
13. Արխիվապահոցում առանձնացված պահպանվում են`
1) գաղտնի.
2) հազվագյուտ.
3) ինքնաբռնկվող (նիտրոկրիչի վրա).
4) կենսաբանական վնասատուներով վարակված.
5) պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերը:
14. Արխիվապահոցից փաստաթղթերը (գործերը) օգտագործման համար դուրս տալը և հետ ընդունումը գրանցվում է համապատասխան մատյանում (ձև N 1)` թերթերի քանակային ստուգմամբ:
15. Արխիվապահոցներում պահպանման միավորների (գործերի) փաստացի առկայությունը, հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ դրանց փաստական քանակության համապատասխանությունը որոշելու, վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը հայտնաբերելու նպատակով անցկացվում է փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգում:
16. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման ընթացքում`
1) որոշվում է պահպանվող փաստաթղթերի փաստացի առկայությունը.
2) հայտնաբերվում և հաշվառվում են վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը:
17. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգումն անցկացվում է`
1) ամենամյա` հազվագյուտ փաստաթղթերի.
2) 10 տարին մեկ անգամ` թղթե հիմքով առանձնապես արժեքավոր փաստաթղթերի.
3) 5 տարին մեկ անգամ` աուդիովիզուալ (լսատեսագրական) ու էլեկտրոնային (մեքենաընթեռնելի) փաստաթղթերի:
18. Այլ փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման պարբերականությունը սահմանվում է պետական արխիվի համապատասխան խորհրդակցական մարմնի (մեթոդական-փորձագիտական հանձնաժողով, գիտական խորհուրդ և այլն) որոշման հիման վրա` հաշվի առնելով փաստաթղթերի օգտագործման արդյունավետությունն ու փաստաթղթերի հաշվառման վիճակը, սակայն ոչ պակաս, քան 15 տարին մեկ անգամ:
19. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում գրանցվում են փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքներն ավարտելուց հետո` ստուգման թերթի (ձև N 2) և ակտի (ձև N 3) հիման վրա:
20. Փաստաթղթերի կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման (վերականգնման, վերանորոգման, ախտահանման) աշխատանքները կատարվում են արխիվում գործող լաբորատորիաներում` մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:
21. Պետական արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական արխիվի տնօրենը:
 
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ
 
22. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կահավորված արխիվապահոցում` սույն կարգով պետական արխիվի համար նախատեսված պայմաններին համապատասխան:
23. Աշխատակազմի արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարը:
 
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
 
24. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
25. Փաստաթղթերը պետական արխիվներ են հանձնվում սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա:
26. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության ընդունվում է պետական արխիվի տնօրենի հրամանով` սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:
27. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում համապատասխան ցուցակներով: Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են հանձնվել զմռսված պարկերով կամ արկղերով:
28. Փաստաթղթերի` պետական արխիվներ պահատվությամբ պահպանության հանձնումն իրականացվում է պայմանագրով (N 4 ձև) և ընդունման-հանձնման ակտով (N 5 ձև), որոնք կազմվում են երկուական օրինակից:
 
5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
 
29. Պետական արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի (ֆոնդապահների) վրա:
30. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (աշխատակազմի արխիվային գործի մասնագետի) վրա:
31. Պետական արխիվի արխիվապահոցի (աշխատակազմի արխիվի) ընդունում-հանձնումն իրականացվում է պետական արխիվի տնօրենի (պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի) հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով` ձևակերպվում ակտով:
32. Պետական արխիվի արխիվապահոցը (աշխատակազմի արխիվը) ընդունելու դեպքում համապատասխան հաշվառման փաստաթղթերով ստուգվում է դրանցում պահպանվող արխիվային ֆոնդերի լրակազմի, հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տեղադրված սարքավորումների առկայությունն ու գործածելիությունը: Ըստ անհրաժեշտության կարող է կատարվել նաև արխիվային ֆոնդերի ու գործերի առկայության և պահպանվածության վիճակի ընդհանուր ստուգում:
 
Ձև N 1
________________________________
                              (արխիվի անունը)
 
ԱՐԽԻՎԱՊԱՀՈՑԻՑ ԳՈՐԾԵՐԻ ԴՈՒՐՍ ՏՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ
 
Սկսված է________________
Ավարտված է ____________________
 
Չափս` Ա4 (210x297)
 
.______________________________________________________________.
|NN |Դուրս |Ֆոնդ|Ցուցակ|Գործ|ՈՒմ է|Ստացողի  |Գործերը  |Ծանոթու-|
|ը/կ|տրման |N   |  N   | N  |տրված|ստորագ-  |հետ      |թյուն   |
|   |թվա-  |    |      |    |     |րությունը|ընդունողի|        |
|   |գրումը|    |      |    |     |         |ստորագ-  |        |
|   |      |    |      |    |     |         |րությունը|        |
|___|______|____|______|____|_____|_________|_________|________|
| 1 |   2  |  3 |   4  |  5 |  6  |    7    |    8    |   9    |
|___|______|____|______|____|_____|_________|_________|________|
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
|   |      |    |      |    |     |         |         |        |
.______________________________________________________________.
Չափս` Ա4 (210x297)
 
Ձև N 2
 
_________________
(արխիվի անունը)
 
ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ N ___________________________________N _________
(ֆոնդի անունը)
 
ՖՈՆԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ
 
Ստուգումն անցկացրել է ______________________________________________
(ստուգման թվագրումը, պաշտոնը, ազգանունը, անվան
ու հայրանվան սկզբնատառերը)
 
._____________________________________________________________________.
|Փաստաթղթերի առկայությունը                                            |
|_____________________________________________________________________|
|Ցու- |Ցու- |Չհայտ-|Ամփոփագրում |Ամփոփագրում |Տվյալ|Ժամա-|Առկա  |Չը-  |
|ցակ- |ցա-  |նաբեր-|չարտացոլված |չարտացոլված,|ֆոն- |նակա-|(մշակ-|մշակ-|
|ների |կում |ված   |գործերի     |բաց թողնված |դում |վոր  |ված)  |ված  |
|հա-  |հաշվ-|գոր-  |լիտերային NN|գործերի NN  |սխալ |օգտա-|գոր-  |գոր- |
|մար  |ված  |ծերի  |____________|____________|տեղա-|գործ-|ծերի  |ծերի |
|ները |գոր- |համար-|Չհաշ-|Չթվարկ|Չհաշ-|Չթվարկ|դրված|ման  |քա-   |ժամա-|
|     |ծերի |ները  |վառ  |ված,  |վառ  |ված,  |գոր- |տրված|նակը  |նակա-|
|     |քա-  |      |ված  |սակայն|ված  |սակայն|ծերի |գոր- |      |վոր  |
|     |նակը |      |     |ծավալի|     |ծավալի|շիֆ- |ծերի |      |նի-  |
|     |     |      |     |մեջ   |     |մեջ   |րերը |համար|      |շերը |
|     |     |      |     |հաշվառ|     |հաշվառ|     |ները |      |     |
|     |     |      |     |ված   |     |ված   |     |     |      |     |
|_____|_____|______|_____|______|_____|______|_____|_____|______|_____|
|  1  |  2  |  3   |  4  |   5  |  6  |  7   |  8  |  9  |  10  |  11 |
|_____|_____|______|_____|______|_____|______|_____|_____|______|_____|
|     |     |      |     |      |     |      |     |     |      |     |
.______________________________________________________________________
.____________________________________________________________________.
|                   Փաստաթղթերի վիճակը                               |
|____________________________________________________________________|
|Գործերի NN, որոնք ենթակա են                      |                  |
|_________________________________________________|__________________|
|Ախտահանման|Միջատա-|Վերա-   |Կազմա-  |Խամրած      |Վնասված, |Ծանոթու-|
|          |զերծման|կանգնման|պատման  |տեքստերի    |վերա-    |թյուն   |
|          |       |        |կամ կարի|վերականգնման|կանգնման |        |
|          |       |        |        |            |ոչ ենթակա|        |
|          |       |        |        |            |գործերի  |        |
|          |       |        |        |            |համարները|        |
|          |       |        |        |            |         |        |
|          |       |        |        |            |         |        |
|          |       |        |        |            |         |        |
|          |       |        |        |            |         |        |
|__________|_______|________|________|____________|_________|________|
|    12    |   13  |    14  |    15  |     16     |    17   |    18  |
|__________|_______|________|________|____________|_________|________|
|          |       |        |        |            |         |        |
______________________________________________________________________
 
Ընդամենը _____________________________________________ գործ
(թվերով և տառերով)
    ___________________    ________________    ________________
     Աշխատողի պաշտոնը       Ստորագրություն      Ստորագրության
                                                վերծանում
 
«____»______________20 թ.
 
Ձև N 3
 
     __________________                         ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
(արխիվի անունը)
 
     ԱԿՏ                                    Ղեկավար, տնօրեն (վարիչ)
____________N _________
     (թվագրում)                           Ստորագրություն
                                          Ստորագրության վերծանում
 
Թվագրում
 
Գործերի առկայության ու ֆիզիկական
վիճակի ստուգման մասին
 
Ֆոնդ N ___________
 
Ֆոնդի անունը ___________________________________________________
____________________________________________________________________
 
Ստուգումը կատարվել է ___________________-ից _________________ներառյալ
Ստուգումից պարզվել է`
 
1. Ըստ ցուցակների հաշվված է ________________________________ գործ
(քանակը)
2. Բացակայում է` _____________________________________________ գործ
(քանակը)
3. Տառանշովի համարներով է`
ա) ամփոփագրում չհաշվառված __________________________________ գործ
(քանակը)
բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված ___________________ գործ
(քանակը)
4. Բաց թողնված համարներով է`
ա) ամփոփագրում չհաշվառված _____________________________________ գործ
(քանակը)
բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված ____________________ գործ
(քանակը)
5. Այլ ֆոնդերի պատկանող, սխալ տեղադրված ________________________ գործ
(քանակը)
6. Տվյալ ֆոնդում առկա են (ցուցակագրված) _________________________ գործ
(քանակը)
 
դրանցից ենթակա են`
 
1) ախտահանման և միջատաջնջման _________________________________ գործ
(քանակը)
2) վերականգնման և վերանորոգման ________________________________ գործ
(քանակը)
3) կազմապատման կամ կարի _________________________________________ գործ
(քանակը)
4) խամրած տեքստերի վերականգնման _________________________________ գործ
(քանակը)
5) վնասված _____________________________________________________ գործ
(քանակը)
6) __________________________________________________________________
7) __________________________________________________________________
8) __________________________________________________________________
9) __________________________________________________________________
10) _________________________________________________________________
 
7. Առկա է չցուցակագրված ________________________________________ գործ
(քանակը)
8. Այսպիսով տվյալ ֆոնդում (ցուցակագրված և չցուցակագրված)
առկա է ___________ գործ
(քանակը)
 
9. Դրանց պահպանման պայմանների բնութագիրը.
Պահպանության վիճակի ու պայմանների բացասական երևույթները
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
 
Ստուգումը կատարեցին _______________________________________________
(աշխատողների պաշտոնները, ստորագրություն,
ստորագրության վերծանումը)
 
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
 
     Ղեկավար, տնօրեն (վարիչ)    Ստորագրություն     Ստորագրության
                                                     վերծանում
 
Թվագրում
Չափս` Ա4 (210x297)
 
Ձև N 4
 
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _______
 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     ք._________                                 «___»____________20 թ.
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան`___________________, հետագայում «պահառու», մի կողմից և մյուս
(արխիվի անվանումը)
 
կողմից ___________________________________, հետագայում «պահատու», կնքեցին
(կազմակերպության անվանումը)
 
սույն պայմանագիրը հետևյալի մասին.
 
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
 
2. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում_____________________________
(ծայրային տարեթվերը, քանակը
 
_____________________________ փաստաթղթերը ________________ ժամկետով:
     գործերով, պարկերով, արկղերով)                (տարի, ամիս)
 
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
3.1. Պահատուն պարտավորվում է.
3.1.1. ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,
3.1.2. պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր,
3.1.3. պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը` ժամկետի 2-րդ կեսի սկզբին,
3.1.4. այլ պարտավորություններ:
3.2. Պահառուն պարտավորվում է.
3.2.1. ապահովել փաստաթղթերի պահպանությունը` գործող արխիվային կանոններին համապատասխան.
3.2.2. առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ.
3.2.3. պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին.
3.2.4. այլ պարտավորություններ:
 
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
 
4. Պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է________________________ դրամ` պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն:
 
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով:
 
            ՊԱՀԱՏՈՒ                                 ՊԱՀԱՌՈՒ
     _____________________                   _____________________
     _____________________                   _____________________
     _____________________                   _____________________
 
Ձև N 5
 
     արխիվի անվանումը                           ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
 
Ղեկավար, տնօրեն (վարիչ)
 
__________________________________
                                         (ստորագրություն, անուն, ազգանուն)
                                           _______________________________
                                                        (թվագրում)
 
ԱԿՏ
___________
թվագրում
_____________
կազմման վայրը
 
փաստաթղթերը պահատվությամբ պահպանության
ընդունելու-հանձնելու մասին
 
Հիմք` պայմանագիր N____
 
______________________________________________________________ հանձնեց,
(հանձնող, կազմակերպության անվանումը)
իսկ ___________________________________________ _______________
                        (պետարխիվի անվանումը)           (տարի, ամիս)
ժամկետով ի պահ ընդունեց ______________________________________________
(ծայրային տարեթվերը, քանակը գործերով,
պարկերով, արկղերով) փաստաթղթերը:
 
Հանձնող ________________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն
Ընդունող ________________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն