Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 417-Ա ...

 

 

040.1016.071016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1016-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Վարձակալությամբ տարածքներ հանձնելու մասին» N 417-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում և 2-րդ կետում «տարածքների» բառը փոխարինել «տարածքի» բառով.

2) 1-ին կետում «նկուղային հարկից 30 քառ. մետր, 1-ին հարկից 25 քառ. մետր և 8-րդ հարկից 25 քառ. մետր մակերեսներով տարածքները (այսուհետ` տարածքներ)» բառերը փոխարինել «1-ին հարկից 25 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք)» բառերով.

3) 3-րդ կետի 1-ին ենթակետում «100 000 դրամ» բառերը փոխարինել «50 000 դրամ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «ԹԻ-ԷՖ-ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել 2013 թվականի հունիսի 4-ին կնքված N 19/013 ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` սահմանելով, որ համաձայնագրի պայմանները կիրառվում են 2016 թվականի մայիսի 1-ից և համաձայնագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «ԹԻ-ԷՖ-ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2016
N 1016-Ա
Որոշում