041.0070.310117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 հունվարի 2017 թվականի N 70-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հ. Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Սաղաթելյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Կարապետյան - Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Ա. Տիգրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան - «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
3) «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
 
     Հ. Ափյան           - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական 
                          լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության 
                          և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի 
                          ասպիրանտ
 
Ժ. Տեր-Վարդանյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական
լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության
և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի
ասպիրանտ
 
     Ռ. Հակոբյան        - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական 
                          լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և 
                          միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ 
                          կուրսի ուսանող
 
     Ե. Բարոյան         - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական 
                          լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների 
                          ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
 
     Ս. Պողոսյան        - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական 
                          լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և 
                          միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ 
                          կուրսի ուսանող
 
     Ա. Հալուլյան       - Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական 
                          լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար 
                          լեզուների և միջազգային հաղորդակցությունների 
                          ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող»:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ