040.0076.030217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 փետրվարի 2017 թվականի N 76-Ա
 
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 681-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
2) որոշման հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման» բառերով.
3) որոշման հավելվածի 2-րդ, 6-8-րդ, 11-րդ, 13-րդ, 16-րդ, 20-րդ, 29-33-րդ, 38-րդ, 39-րդ, 48-րդ, 49-րդ, 58-րդ, 59-րդ, 65-68-րդ, 75-րդ, 76-րդ, 81-րդ, 82-րդ, 85-րդ, 87-րդ կետերը և «Ընդամենը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
._________________________________________________________________________.
|NN  |             Անվանումը              |Չափի   |Քանակը|Միավորի|Ընդամենը|
|ը/կ |                                    |միավորը|      |գինը   |        |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|2.  |Սեղան` նախարարների տեղակալների      |լրակազմ|6     |1064.0 |6384.0  |
|    |համար, նախշազարդ                    |       |      |       |        |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|6.  |Սեղան` երկու արկղով                 |հատ    |62    |108.4  |6720.8  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|7.  |Սեղան` մեկ արկղով                   |հատ    |15    |84.0   |1260.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|8.  |Նիստերի սեղան` 3.0 մ                |հատ    |6     |136.0  |816.0   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|11. |Սեղան` բուֆետի                      |հատ    |2     |55.0   |110.0   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|13. |Լրագրասեղան` նախշազարդ              |հատ    |7     |113.7  |795.9   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|16. |Գրապահարան                          |հատ    |57    |115.0  |6555.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|20. |Կախիչ` լամինատե, հայելիով           |հատ    |37    |47.7   |1763.7  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|29. |Աթոռ                                |հատ    |368   |45.5   |16744.0 |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|30. |Բազկաթոռ                            |հատ    |14    |300.0  |4200.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|31. |Երկաթյա պահարան                     |հատ    |30    |58.5   |1755.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|32. |Գորգ` սինթետիկ                      |հատ    |7     |425.1  |2975.4  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|33. |ՈՒղեգորգ                            |գծմ    |100   |15.0   |1500.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|38. |Մոնիթոր                             |հատ    |3     |161.0  |483.0   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|39. |Լազերային տպիչ                      |հատ    |40    |195.5  |7820.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|48. |Սառնարան                            |հատ    |9     |132.3  |1190.7  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|49. |Սառնարան                            |հատ    |8     |182.3  |1458.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|58. |Հեռուստացույց                       |հատ    |11    |140.0  |1540.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|59. |Տեսաձայնագրիչ                       |հատ    |1     |77.5   |77.5    |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|65. |Օդորակիչ                            |հատ    |5     |360.0  |1800.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|66. |Օդորակիչ                            |հատ    |6     |504.0  |3024.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|67. |Օդորակիչ                            |հատ    |14    |600.0  |8400.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|68. |Օդորակիչ                            |հատ    |6     |936.0  |5616.0  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|75. |Մարդատար ավտոմեքենա (Պեժո)          |հատ    |2     |5663.8 |11327.5 |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|76. |Համակարգիչ                          |հատ    |1     |287.3  |287.3   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|81. |Թվային սիստեմային հեռախոսներ`       |հատ    |24    |66.8   |1603.2  |
|    |«LKD-30DS»                          |       |      |       |        |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|82. |Անալոգային հեռախոսաապարատ` GՏ-5140  |հատ    |87    |12.3   |1065.8  |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|85. |Տաքացուցիչ                          |հատ    |8     |22.0   |176.0   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|87. |Տաքացուցիչ` 1.5 կՎտ                 |հատ    |11    |17.0   |187.0   |
|____|____________________________________|_______|______|_______|________|
|    |Ընդամենը                            |       |      |       |126964.1|
._________________________________________________________________________.
«.
 
4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 15-րդ, 21-28-րդ, 34-րդ, 35-րդ, 53-րդ, 69-րդ, 70-րդ և 74-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
2) որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը և «Ընդամենը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը         |        Մոդելը             |Թիվը |Սերիա-|Ընդհանուր|
|ը/կ|                  |                           |(հատ)|կան   |արժեքը   |
|   |                  |                           |     |համարը|(հազ.    |
|   |                  |                           |     |      |դրամ)    |
|___|__________________|___________________________|_____|______|_________|
|6. |Համակարգիչ        |DualCore 3.000/MB          |5    |      |1144.5   |
|   |                  |Asrock/Cooler LGA/2xDDR 512|     |      |         |
|   |                  |MB/HDD 80GB/FDD/Case/      |     |      |         |
|   |                  |DVD-RW Keyboard KB         |     |      |         |
|   |                  |06/Mouseopt./ Lan          |     |      |         |
|   |                  |10/100/1000                |     |      |         |
|___|__________________|___________________________|_____|______|_________|
|7. |Մոնիթոր           |(PL766AA) HP L1740 17» TFT|5    |      |436.1    |
|   |                  |LCD                        |     |      |         |
|___|__________________|___________________________|_____|______|_________|
|   |Ընդամենը          |                           |     |      |4002.1   |
._________________________________________________________________________.
«.
 
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 15-18-րդ և 20-րդ կետերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 681-Ա որոշման հավելվածի 340-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 38874.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի:
5. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 10199.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սահմանել, որ «TOYOTA AVALON-3.5L», «HOVER CUV» և «Peugeot Pars» մակնիշների տրանսպորտային միջոցները պետական հաշվառումից հանելու և հաշվառելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի փետրվարի 2-ի
N 76-Ա որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը                        |Չափի   |Քանակը|Միավորի|Ընդամենը|
|ը/կ|                                 |միավորը|      |գինը   |        |
|___|_________________________________|_______|______|_______|________|
| 1 |                2                |   3   |  4   |   5   |   6    |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|1. |Գորգ` սինթետիկ                   |հատ    |1     |425.1  |425.1   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|2. |Լազերային տպիչ                   |հատ    |3     |195.50 |586.5   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|3. |Օդորակիչ                         |հատ    |2     |360.0  |720.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|4. |Օդորակիչ                         |հատ    |2     |504.0  |1008.0  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|5. |Օդորակիչ                         |հատ    |1     |600.0  |600.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|6. |Սեղան` նախարարների տեղակալների   |լրակազմ|1     |1064.0 |1064.0  |
|   |համար, նախշազարդ                 |       |      |       |        |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|7. |Սեղան` երկու արկղով              |հատ    |1     |108.4  |108.4   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|8. |Սեղան` մեկ արկղով                |հատ    |6     |84.0   |504.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|9. |Նիստերի սեղան` 3.0 մ             |հատ    |1     |136.0  |136.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|10.|Աթոռ                             |հատ    |7     |45.5   |318.5   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|11.|Բազկաթոռ                         |հատ    |2     |300.0  |600.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|12.|Երկաթյա պահարան                  |հատ    |5     |58.5   |292.5   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|13.|Տեսախցիկ                         |հատ    |1     |282.5  |282.5   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|14.|Լրագրասեղան` նախշազարդ           |հատ    |1     |113.7  |113.7   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|15.|Փոշեկուլ                         |հատ    |1     |75.0   |75.0    |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|16.|Սառնարան                         |հատ    |1     |132.3  |132.3   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|17.|Սառնարան                         |հատ    |2     |182.3  |364.5   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|18.|Համակարգիչ                       |հատ    |3     |287.3  |861.9   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|19.|Տպիչ սարք                        |հատ    |1     |175.1  |175.1   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|20.|Մոնիթոր                          |հատ    |1     |126.6  |126.6   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|21.|Մոնիթոր                          |հատ    |4     |121.2  |484.8   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|22.|Համակարգիչ                       |հատ    |1     |293.7  |293.7   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|23.|Տպիչ (պատճ. մեքենա) սկան MF 3220 |հատ    |1     |110.2  |110.2   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|24.|Համակարգիչ                       |լրակազմ|1     |187.1  |187.1   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|25.|Լազերային տպիչ                   |հատ    |1     |249.9  |249.9   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|26.|Համակարգիչ                       |լրակազմ|1     |220.5  |220.5   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|27.|Անխափան սնուցման սարք UPS        |հատ    |1     |43.0   |43.0    |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|28.|Անխափան սնուցման սարք UPS        |հատ    |1     |14.1   |14.1    |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|29.|Նոութբուք                        |լրակազմ|1     |229.8  |229.8   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|30.|Մարդատար ավտոմեքենա (Հովեր)      |հատ    |1     |9550.0 |9550.0  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|31.|Մարդատար ավտոմեքենա TOYOTA AVALON|հատ    |1     |13333.3|13333.3 |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|32.|Մարդատար ավտոմեքենա Peugeot Pars |հատ    |1     |5663.8 |5663.8  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|   |Ընդամենը                         |       |      |       |38874.7 |
._____________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի փետրվարի 2-ի
N 76-Ա որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը                        |Չափի   |Քանակը|Միավորի|Ընդամենը|
|ը/կ|                                 |միավորը|      |գինը   |        |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|1. |Սեղաններ` մեծ (6x1.2մ)           |հատ    |2     |393.1  |786.1   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|2. |Սեղան` երկտեղանոց 1.3x0.5 մ      |հատ    |4     |150.0  |600.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|3. |Նախագահական սեղան                |հատ    |1     |342.0  |342.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|4. |Գորգ` սինթետիկ                   |հատ    |1     |425.1  |425.1   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|5. |Ջահ                              |հատ    |20    |53.1   |1062.0  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|6. |Բարձրախոսային համակարգ           |լրակազմ|1     |1739.0 |1739.0  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|7. |Սեղան` երկու արկղով              |հատ    |8     |108.4  |867.2   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|8. |Սեղան` բուֆետի                   |հատ    |4     |55.0   |220.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|9. |Գրապահարան                       |հատ    |7     |115.0  |805.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|10.|Կախիչ` լամինատե, հայելիով        |հատ    |5     |47.7   |238.3   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|11.|Աթոռ                             |հատ    |30    |45.5   |1365.0  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|12.|ՈՒղեգորգ                         |գծմ    |70    |15.0   |1050.0  |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|13.|Հեռուստացույց                    |հատ    |5     |140.0  |700.0   |
|___|_________________________________|_______|______|_______|________|
|   |Ընդամենը                         |       |      |       |10199.7 |