Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122 ...

 

 

040.0387.200417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2017 թվականի N 387-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ և 2.5-րդ կետերով.

«2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրոնային ցուցակը (ամիսը, սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի ծածկագիրը, ընտանիքի սոցիալական անձնագրի համարը, հասցեն, դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը, բաժանորդի քարտի համարը և ընտանիքի անապահովության միավորը) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրել`

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը.

3) Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին:

2.2. Սահմանել, որ սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների կողմից սպառած բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց սահմանված նվազ սակագները կիրառվում են տրամադրված ցուցակում նշված ամսվա համար:

2.3. Առաջարկել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար սահմանված նվազ սակագնով հաշվարկը կատարած լինելու, ինչպես նաև բնական գազի տարեկան 600 խորանարդ մետր քանակն սպառելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

2.4. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար էլեկտրական էներգիայի համար սահմանված նվազ սակագնով հաշվարկ կատարած լինելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

2.5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով`

1) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների տվյալները ճշտել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ.

2) հայտնաբերված տեխնիկական սխալների ուղղումն ապահովել մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սոցիալապես անապահով ընտանիքների տվյալները տրամադրել «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին` վերջիններիս հետ համաձայնեցված ձևաչափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2017
N 387-Ն
Որոշում