103.0442.160517
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                      «16»        05            2017 Թ.
                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10317194
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
11 մայիսի 2017 թվականի N 442-Ն
 
  i 
ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.2 կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 206-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 25-րդ կետերով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար ներկայացվող էլեկտրոնային հայտի ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձևը` համաձայն հավելված N 2-ի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:
 
Հավելված N 1
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի
2017 թ. մայիսի 11-ի
N 442-Ն հրամանի
 
ՀԱՅՏ
 
էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար ներկայացվող
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը, բնակության վայրը)
 
_______________________________________________________________________
 
Խնդրում եմ փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչել
_______________________________________________________________________
(նշել փորձարկման լաբորատորիայի չափումների (փորձարկումների) համար որպես
էտալոնային լաբորատորիա ճանաչման ոլորտը/ոլորտները)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
Հայտատու` _______________________
(էլ. ստորագրություն)
 
________________________________
                                         (անուն, ազգանուն)
                                    _____ ________________ 201 թ.
 
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`
1. փորձարկման լաբորատորիայի ազգային և միջազգային հավատարմագրման վկայագրերի պատճեններ
2. հավատարմագրված միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող որակավորման ստուգման ամենամյա ծրագրին մասնակցության և դրական արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկատվություն (սերտիֆիկատ կամ այլ փաստաթղթեր)
3. չափումների (փորձարկումների) իրականացման հաստատված ընթացակարգ` (կլինիկական, տեխնիկական կամ այլ) էտալոնային նմուշների հետևելիության գրառումներով
4. հաստատված ընթացակարգ` էտալոնային և (կամ) աշխատանքային նմուշների պահպանման համար
5. չափման միջոցների տրամաչափարկման սերտիֆիկատի պատճեններ
6. կատարվող աշխատանքների հաշվառման համակարգով հաստատված քաղաքականություն և ընթացակարգեր
7. մեծությունների միավորների ելակետային արժեքների ներկայացման` լաբորատորիայի հայտարարագրված չափումների (փորձարկումների) ցանկ
8. չափումների (փորձարկումների) ընթացքում կիրառվող էտալոնային մեթոդների ցանկ
9. ծառայությունների մատուցման անհրաժեշտ մակարդակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն`
9.1 տարածքային հագեցվածություն
9.2 մասնագիտական պատրաստվածություն (մասնագիտական կադրերի, ստանդարտ մեթոդներ/նոր մեթոդներ մշակելու և (կամ) գնահատելու համար համապատասխան տեխնիկական հմտություններ, վերապատրաստումների առկայությունը փաստող փաստաթղթերի պատճեններ)
9.3 տեխնիկական հագեցվածության (սարքավորումների, ներառյալ` բարձր ճշգրտությամբ վերլուծական սարքավորումներ) մասին անհրաժեշտ տեղեկատվություն
 
Հավելված N 2
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի
2017 թ. մայիսի 11-ի
N 442-Ն հրամանի
 
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
 
N ___________
 
    Տրվել է ___ ________ 20 թ.     ՈՒժի մեջ է մինչև  ___ __________ 20 թ.
 
Սույն վկայականը հավաստում է, որ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը, բնակության վայրը)
_____________________________________________________________________
համապատասխանում է էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար անհրաժեշտ չափանիշներին և իրավասու է իրականացնել չափումներ (փորձարկումներ) սույն վկայականի հավելվածում ամրագրված ոլորտներում:
 
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
    ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ              ______________________
                                            (ստորագրությունը)
                               Կ.Տ.
 
@