040.1526.051217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2017 թվականի N 1526-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1104-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-19-րդ կետերով.
«._____________________________________________________________________.
|14.|8441 |Ամբողջովին ավտոմատացված |հատ |1 |Թուրքիա/ | 28800000|
| | |հոսքագիծ-խոնավ | | |Թուրքիա | |
| | |անձեռոցիկներ արտադրող | | | | |
| | |հոսքագիծ | | | | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|15.|8422 |Ամբողջովին ավտոմատացված |հատ |1 |Թուրքիա/ | 33600000|
| | |հոսքագիծ - | | |Թուրքիա | |
| | |թերմոփաթեթավորման հոսքագիծ| | | | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|16.|8419 |Ջրի թորման սարք |հատ |1 |Թուրքիա/ | 2880000|
| | | | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|17.|8479 |300 լ-ոց խառնող ցիստեռն` |հատ |2 |Թուրքիա/ | 1200000|
| | |չժանգոտվող պողպատից | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|18.|7309 |300 լ-ոց կուտակիչ ցիստեռն`|հատ |2 |Թուրքիա/ | 720000|
| | |չժանգոտվող պողպատից | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|19.|8441 |Մեկհատանոց խոնավ |հատ |1 |Թուրքիա/ | 9600000|
| | |անձեռոցիկի հոսքագիծ | | |Թուրքիա | |
._____________________________________________________________________.
«:
2) «Ընդամենը» պարբերության մեջ «170 880 000» թիվը փոխարինել «247680000» թվով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ