i
(ուժը կորցրել է 19.06.2026 թիվ 160-Ն և 21.07.2026 թիվ 190-Ն համատեղ որոշում)
050.0277.271103
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 11 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2003 թվականի N 277-Ն
i
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-6.7 կանոնները ներառյալ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը` սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հաստատելու առաջարկով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 սեպտեմբերի 2003 թվականի N 742-Ն
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշման`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»` համաձայն 1-ին հավելվածի:
i
Հավելված 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի օգոստոսի 12-ի 2003 թվականի --------------------
թիվ 277-Ն որոշմամբ թիվ ----- ---------- հրամանով
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ`
--------- Տ. Սարգսյան --- ----------- 2003 թ.
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
(ուժը կորցրել 10.07.07 թիվ 205-Ն որոշում)
Բաժին I
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
i
1.1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` բանկեր) հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերն, ներկայացման պարտադիր հոդվածներին ու դրանց լրացման ցուցումները:
(1.1-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
| ԳԼՈՒԽ 2. |
ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 և 30 ստանդարտների (այսուհետ` ՀՀՀՀՍ) սկզբունքների համաձայն:
2.2. Բանկերի կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են`
ա) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը` ձև 1 (հավելված 1),
բ) հաշվապահական հաշվեկշիռը` ձև 2 (հավելված 2),
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը` ձև 3 (հավելված 3),
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը` ձև 4 (հավելված 4),
ե) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը` ձև 5 (հավելված 5):
2.3. Բանկերը ֆինանսական հաշվետվությունների հետ միասին հրապարակում են նաև աուդիտորական եզրակացության համառոտ ամփոփագիրը:
2.4. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է նաև հրապարակել առանձին ֆինանսական հաշվետվությունները:
i
2.5. Բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց կից ծանոթագրությունները` պահպանելով ՀՀՀՀՍ-ների և սույն կարգով սահմանված պահանջները և ներկայացման պարտադիր հոդվածները:
(2.5-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
i
2.5.1. Բանկերը կարող են ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) նախատեսված հոդվածներն արտացոլել ձև 1, 2, 3 և 4 հաշվետվություններում, ընդ որում, այն հոդվածները, որոնք արտացոլվում են նշված հաշվետվություններում, պետք չէ արտացոլել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Սույն կարգով հաստատված ձև 1, 2, 3, 4 և 5 հաշվետվություններում ներկայացված հոդվածները պարտադիր են բանկերի համար:
(2.5.1-րդ կետը լրաց. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
2.6. Բանկերը նախորդ տարվա էական սխալները, որոնք բացահայտվել են հաշվետու ժամանակաշրջանում, ճշգրտում են ՀՀՀՀՍ 8-ի համաձայն:
2.7. Բանկերը հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքերը, որոնք վերաբերում են հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվին, բացահայտում են ՀՀՀՀՍ 10-ի համաձայն: Առևտրային բանկերը բացահայտում են նաև ֆինանսական հաշվետվությունների վավերացման օրը և այն հանգամանքը, թե ում կողմից են վերջիններս վավերացվել:
2.8. Հաշվետվությունների համապատասխան հոդվածները մանրամասնվում են ծանոթագրություններում` ըստ դրանց էականության:
| ԳԼՈՒԽ 3. |
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
i
3.1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` բանկերը յուրաքանչյուր եռամսյակի համար հրապարակում են միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, որը ներառում է`
ա) ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 6 (հավելված 6),
բ) միջանկյալ հաշվապահական հաշվեկշիռ` ձև 7 (հավելված 7),
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 8 (հավելված 8),
դ) դրամական հոսքերի մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 9 (հավելված 9).
ե) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը` ձև 5 (հավելված 5):
(3.1-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
i
3.2. Բանկերը կարող են ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) նախատեսված հոդվածներն արտացոլել ձև 6, 7, 8 և 9 հաշվետվություններում, ընդ որում, այն հոդվածները, որոնք արտացոլվում են նշված հաշվետվություններում, պետք չէ արտացոլել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Սույն կարգով հաստատված ձև 6, 7, 8 և 9 հաշվետվություններում ներկայացված հոդվածները բանկերի համար պարտադիր են:
(3.2-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
3.3. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ՀՀՀՀՍ 34-ով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան:
3.4. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելիս կիրառվում է նույն հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ինչ տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար:
Բաժին II
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄ
| ԳԼՈՒԽ 4. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
4.1. Բանկի ֆինանսական հաշվետվությունները ներառում են նրա բոլոր
տարածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության
սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների
գործունեության ցուցանիշները:
4.2. Նոր ստեղծված բանկի համար առաջին հաշվետու տարի (ժամանակաշրջան) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
4.3. Լուծարվող բանկը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ տարեսկզբից մինչև օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:
i
4.4. Ֆինանսական հաշվետվություններն ունենում են հետևյալ պարտադիր վավերապայմանները`
ա) անվանումը,
բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը,
գ) կազմակերպության անվանումը,
դ) գտնվելու վայրը,
ե) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը),
զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:
| ԳԼՈՒԽ 5. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև 1) |
i
5.1. Ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվության 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Միջանկյալ հաշվետվությունում, 2-րդ սյունակում, լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 3-րդ սյունակում` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում` հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի տվյալները` աճողական կարգով, 5-րդ սյունակում` նախորդ տարվա նույն համեմատական տվյալները:
Ֆինանսական արդյունքների մասին (ձև 6) 1-ին եռամսյակի համար ներկայացվող միջանկյալ հաշվետվության 3-րդ և 5-րդ սյունակները չեն լրացվում և չեն հրապարակվում:
(5.1-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
i
5.2. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրությունների կետերում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:
._________________________________________________________________________.
|Ֆինանսական |Ֆինանսական արդյունքների |Հաշվապահական հաշվառման |
|արդյունքների մասին |մասին հաշվետվությանը կից|հաշվային պլանի հաշիվներ |
|հաշվետվության կետերը |ծանոթագրություններ | |
|_____________________|________________________|__________________________|
|Տոկոսային և |Տոկոսային եկամուտ |6011 հաշիվ |
|նմանատիպ եկամուտներ |ՀՀ ԿԲ-ում թղթակցային | |
|(ծանոթագրություն 3) |հաշվից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6001, 6014, 6017, 6019, |
| |ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված |6025 հաշիվներ |
| |այլ միջոցներից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6012 հաշիվ |
| |ռեզիդենտ բանկերի | |
| |թղթակցային հաշիվներից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6002, 6004, 6015, 6021, |
| |ռեզիդենտ բանկերում և |6023, 6026, 6028, 6091 |
| |այլ ֆինանսական |(բանկերի և այլ ֆինանսական|
| |կազմակերպություններում |կազմակերպությունների |
| |տեղաբաշխված այլ |մասով), 6031, 6033 |
| |միջոցներից |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ ոչ |6013 հաշիվ |
| |ռեզիդենտ բանկերի | |
| |թղթակցային հաշիվներից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ ոչ |6003, 6005, 6016, 6018, |
| |ռեզիդենտ բանկերում և |6022, 6024, 6027, 6029, |
| |այլ ֆինանսական |6092 (բանկերի և այլ |
| |կազմակերպություններում |ֆինանսական |
| |տեղաբաշխված այլ |կազմակերպությունների |
| |միջոցներից |մասով), 6032, 6034 |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6006, 6026, 6028, 6091 |
| |ռեզիդենտ իրավաբանական |(իրավաբանական անձանց և |
| |անձանց և հիմնարկներին |հիմնարկների մասով), |
| |տրված վարկերից ու այլ |6051, 6053, 6055, 6057, |
| |փոխատվություններից |6059, 6061 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ ոչ |6007, 6027, 6029, 6092 |
| |ռեզիդենտ իրավաբանական |(իրավաբանական անձանց և |
| |անձանց և հիմնարկներին |հիմնարկների մասով), |
| |տրված վարկերից ու այլ |6052, 6054, 6056, 6058, |
| |փոխատվություններից |6060, 6062 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6006, 6026, 6028, 6091 |
| |ռեզիդենտ ֆիզիկական |(ֆիզիկական անձանց մասով) |
| |անձանց տրված վարկերից և |6041, 6043, 6045 հաշիվներ |
| |այլ փոխատվություններից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ ոչ |6007, 6027, 6029, 6092 |
| |ռեզիդենտ ֆիզիկական |(ֆիզիկական անձանց մասով) |
| |անձանց տրված վարկերից և |6042, 6044, 6046 հաշիվներ |
| |այլ փոխատվություններից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6006, 6007, 6026, 6027, |
| |բանկի աշխատակիցներին |6028, 6029, 6091, 6092 |
| |տրված վարկերից և այլ |(բանկի աշխատակիցների |
| |փոխատվություններից |մասով), 6071, 6072, 6073 |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6006, 6007, 6026, 6027, |
| |բանկի հետ կապված անձանց |6028, 6029, 6091, 6092 |
| |տրված վարկերից և այլ |(բանկի հետ կապված անձանց |
| |փոխատվություններից |մասով), 6074, 6075, 6076, |
| | |6077, 6078, 6079 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ |6081, 6082 հաշիվներ |
| |պետական գանձապետական | |
| |պարտատոմսերում կատարված | |
| |ներդրումներից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային եկամուտներ այլ|6083, 6084, 6085, 6086 |
| |արժեթղթերում կատարված |հաշիվներ |
| |ներդրումներից | |
| |________________________|__________________________|
| |Այլ տոկոսային եկամուտներ|610 ենթաբաժնի հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Տոկոսային և |Տոկոսային ծախսեր ՀՀ |7091, 7101 հաշիվներ |
|նմանատիպ ծախսեր |ԿԲ-ից հետգնման | |
|(ծանոթագրություն 4) |պայմանագրերով ներգրաված | |
| |միջոցների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ՀՀ |7081, 7082 հաշիվներ |
| |ԿԲ-ից ներգրաված այլ | |
| |միջոցների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7011 հաշիվ |
| |ռեզիդենտ բանկերի | |
| |թղթակցային հաշիվներից | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7021, 7023, 7025, 7027, |
| |ռեզիդենտ բանկերից և այլ|7053, 7083, 7085, 7087, |
| |ֆինանսական |7092 (բանկերի և այլ |
| |կազմակերպություններից |ֆինանսական |
| |ներգրաված այլ միջոցների |կազմակերպությունների |
| |գծով |մասով), 7102, 7104 |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7012 հաշիվ |
| |ռեզիդենտ բանկերի | |
| |թղթակցային հաշիվների | |
| |դիմաց | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7022, 7024, 7026, 7028, |
| |ռեզիդենտ բանկերից և այլ|7054, 7084, 7086, 7088, |
| |ֆինանսական |7089, 7093 (բանկերի և այլ|
| |կազմակերպություններից |ֆինանսական |
| |ներգրաված այլ միջոցների |կազմակերպությունների |
| |գծով |մասով), 7103, 7105 |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7041, 7043, 7049, 7051 |
| |ռեզիդենտ իրավաբանական |հաշիվներ |
| |անձանց և հիմնարկների | |
| |բանկային հաշիվների և | |
| |ցպահանջ ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7045, 7047 հաշիվներ |
| |ռեզիդենտ ֆիզիկական | |
| |անձանց բանկային | |
| |հաշիվների և ցպահանջ | |
| |ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7042, 7044, 7050, 7052 |
| |ռեզիդենտ իրավաբանական |հաշիվներ |
| |անձանց և հիմնարկների | |
| |բանկային հաշիվների և | |
| |ցպահանջ ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7046, 7048 հաշիվներ |
| |ռեզիդենտ ֆիզիկական | |
| |անձանց բանկային | |
| |հաշիվների և ցպահանջ | |
| |ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր այլ ոչ |7055 հաշիվ |
| |ռեզիդենտների ցպահանջ | |
| |ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7063, 7065 հաշիվներ |
| |ռեզիդենտ իրավաբանական | |
| |անձանց և հիմնարկների | |
| |ժամկետային ավանդների | |
| |գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7061 հաշիվ |
| |ռեզիդենտ ֆիզիկական | |
| |անձանց ժամկետային | |
| |ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7064, 7066 հաշիվներ |
| |ռեզիդենտ իրավաբանական | |
| |անձանց և հիմնարկների | |
| |ժամկետային ավանդների | |
| |գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7062 հաշիվ |
| |ռեզիդենտ ֆիզիկական | |
| |անձանց ժամկետային | |
| |ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր այլ ոչ |7067 հաշիվ |
| |ռեզիդենտների ժամկետային | |
| |ավանդների գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7092, 7106 (ռեզիդենտ |
| |ռեզիդենտ իրավաբանական |իրավաբանական անձանց և |
| |անձանց և հիմնարկների |հիմնարկների մասով) |
| |հետ կնքված ռեպո |հաշիվներ |
| |համաձայնագրերի և | |
| |արժութային սվոպի գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7092, 7106 (ռեզիդենտ |
| |ռեզիդենտ ֆիզիկական |ֆիզիկական անձանց մասով) |
| |անձանց հետ կնքված ռեպո |հաշիվներ |
| |համաձայնագրերի և | |
| |արժութային սվոպի գծով | |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր ոչ |7093, 7107 (ոչ ռեզիդենտ |

| |Տոկոսային ծախսեր ՀՀ |707 ենթաբաժնի հաշիվներ |
| |կառավարության նկատմամբ | |
| |պարտավորությունների գծով| |
| |________________________|__________________________|
| |Տոկոսային ծախսեր |7215 հաշիվ |
| |հաշվեգրված, բայց | |
| |չհավաքագրված չաշխատող | |
| |ակտիվների տոկոսների գծով| |
| |________________________|__________________________|
| |Այլ տոկոսային ծախսեր |7106, 7107 և 711 |
| | |ենթաբաժնի հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Շահաբաժնի տեսքով | |611 ենթաբաժնի հաշիվներ |
|եկամուտներ | | |
|_____________________|________________________|__________________________|
|Կոմիսիոն և այլ | |631 ենթաբաժնի հաշիվներ |
|վճարների տեսքով | | |
|եկամուտներ | | |
|_____________________|________________________|__________________________|
|Կոմիսիոն և այլ | |7311, 7312 հաշիվներ |
|վճարների տեսքով | | |
|ծախսեր | | |
|_____________________|________________________|__________________________|
|Առևտրային նպատակով |Առևտրային նպատակով |6422 և 7513 հաշիվների |
|պահվող ներդրումներից |պահվող ներդրումների |տարբերությունը |
|զուտ շահույթ/(վնաս) |վաճառքից զուտ շահույթ/ | |
|(ծանոթագրություն 5) |(վնաս) | |
| |________________________|__________________________|
| |Առևտրային նպատակով |6430 և 7516 հաշիվների |
| |պահվող ներդրումների |տարբերությունը |
| |վերագնահատումից զուտ | |
| |շահույթ/(վնաս) | |
|_____________________|________________________|__________________________|
|Վաճառքի նպատակով |Վաճառքի համար նախատեսված|6423 և 7514 հաշիվների |
|ներդրումներից զուտ |ներդրումների վաճառքից |տարբերությունը |
|շահույթ/(վնաս) |զուտ շահույթ/(վնաս) | |
|(ծանոթագրություն 6) |________________________|__________________________|
| |Վաճառքի համար |6431 և 7517 հաշիվների |
| |ներդրումների |տարբերությունը |
| |վերագնահատումից զուտ | |
| |շահույթ/(վնաս) | |
|_____________________|________________________|__________________________|
|Մինչև մարման ժամկետը| |6424 և 7515 հաշիվների |
|պահվող ներդրումներից | |տարբերությունը |
|զուտ շահույթ/(վնաս) | | |
|_____________________|________________________|__________________________|
|Արտարժութային |Արտարժույթի վաճառքից |6425 և 7518 հաշիվների |
|գործառնություններից |ստացված զուտ շահույթ/ |տարբերությունը |
|ստացված զուտ շահույթ/|(վնաս) | |
|(վնաս) |________________________|__________________________|
|(ծանոթագրություն 7) |Արտարժույթի |6426 և 7519 հաշիվների |
| |վերագնահատումից ստացված |տարբերությունը |
| |զուտ շահույթ/(վնաս) | |
|_____________________|________________________|__________________________|
|Այլ գործառնական |Երաշխիքներից, |6412 հաշիվ |
|եկամուտ |հոժարագրերով, | |
|(ծանոթագրություն 8) |ակրեդիտիվներով | |
| |գործառնություններից, | |
| |հավատարմագրային | |
| |կառավարման | |
| |գործառնություններից | |
| |ստացված եկամուտներ | |
| |________________________|__________________________|
| |Ածանցյալ գործիքներից |6433, 6434 և 7525, 7526 |
| |ստացված զուտ եկամուտներ |հաշիվների տարբերությունը |
| |________________________|__________________________|
| |Հիմնական միջոցների |6421 և 7511 հաշիվների |
| |օտարումից ստացված զուտ |տարբերությունը |
| |եկամուտներ | |
| |________________________|__________________________|
| |Հիմնական միջոցների և ոչ|6435, 6436 և 7512, 7528 |
| |նյութական ակտիվների |հաշիվների տարբերությունը |
| |վերագնահատումից ստացված | |
| |զուտ եկամուտներ | |
| |________________________|__________________________|
| |Եկամուտներ ստացված |6411 հաշիվ |
| |տույժերից և | |
| |տուգանքներից | |
| |________________________|__________________________|
| |Ֆակտորինգից ստացված |6414 հաշիվ |
| |եկամուտներ | |
| |________________________|__________________________|
| |Թանկարժեք մետաղների |6427, 6428 և 7520, 7521 |
| |բանկային ստանդարտացված |հաշիվների տարբերությունը |
| |ձուլակտորներով և | |
| |հուշադրամներով | |
| |գործառնություններից | |
| |ստացված զուտ եկամուտ | |
| |________________________|__________________________|
| |Արտասովոր եկամուտ |6511 հաշիվ |
| |________________________|__________________________|
| |Այլ եկամուտներ |6419, 6429, 6432, 6711, |
| | |6712, 6611 հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Ակտիվների հնարավոր | |621 ենթաբաժնի հաշիվների և |
|կորուստների | |7211, 7212, 7213, 7214 |
|պահուստներին կատարված| |հաշիվների տարբերությունը |
|զուտ մասհանումներ | | |
|(ծանոթագրություն 9) | | |
|_____________________|________________________|__________________________|
|Ընդհանուր վարչական |Ծախսեր հաշվարկված |7411, 7412, 7413, 7414 |
|ծախսեր |աշխատավարձի և դրան |հաշիվներ |
|(ծանոթագրություն 10) |հավասարեցված այլ | |
| |վճարումների գծով | |
| |________________________|__________________________|
| |Ծախսեր սոցիալական |7415 հաշիվ |
| |ապահովագրության պետական | |
| |հիմնադրամին | |
| |հատկացումների գծով | |
| |________________________|__________________________|
| |Վերապատրաստման և |7416 հաշիվ |
| |ուսուցման գծով ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Գործուղման ծախսեր |7429 հաշիվ |
| |________________________|__________________________|
| |Ծախսեր բանկի շենքի և |7421 հաշիվ |
| |այլ հիմնական միջոցների | |
| |վարձակալության վճարների | |
| |գծով | |
| |________________________|__________________________|
| |Ապահովագրության ծախսեր |7433 հաշիվ |
| |________________________|__________________________|
| |Բանկի սարքավորումների |7423 հաշիվ |
| |գծով սպասարկման և | |
| |պահպանման գծով ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Բանկի շենքերի տնտեսական |7422, 7424 հաշիվներ |
| |պահպանության և | |
| |անվտանգության գծով | |
| |ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Աուդիտային և |7425 հաշիվ |
| |խորհրդատվական | |
| |ծառայությունների գծով | |
| |ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Կապի և հաղորդակցման |7426 հաշիվ |
| |միջոցների գծով ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Տրանսպորտային ծախսեր |7430 հաշիվ |
| |________________________|__________________________|
| |Ծախսեր հարկերի, տուրքերի|7427 հաշիվ |
| |և այլ պարտադիր վճարների| |
| |գծով | |
| |________________________|__________________________|
| |Գրասենյակային և |7431, 7434 հաշիվներ |
| |կազմակերպչական ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Վարկերի տրամադրման և |7428 հաշիվ |
| |վերադարձման գծով ծախսեր | |
|_____________________|________________________|__________________________|
|Այլ գործառնական |Վճարված տուգանքներ |7313 հաշիվ |
|ծախսեր |և տույժեր | |
|(ծանոթագրություն 11) | | |
|_____________________|________________________|__________________________|
| |Գովազդային և |7441, 7442, 7443 հաշիվներ |
| |ներկայացուցչական ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Ֆակտորինգի գծով ծախսեր |7315 հաշիվ |
| |________________________|__________________________|
| |Հիմնական միջոցների և ոչ|745, 746 ենթաբաժինների |
| |նյութական ակտիվների |հաշիվներ |
| |ամորտիզացիոն ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Երաշխիքների, |7314 հաշիվ |
| |պարտամուրհակների | |
| |ընդունման, | |
| |ակրեդիտիվներով և | |
| |լիազորագրային | |
| |գործառնությունների գծով | |
| |ծախսեր | |
| |________________________|__________________________|
| |Արտասովոր ծախսեր |7531 հաշիվ |
| |________________________|__________________________|
| |Այլ ծախսեր |7316, 7417, 7432, 7444, |
| | |7522, 7523, 7524, 7527, |
| | |7711, 7712 հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Շահութահարկի գծով | |761 ենթաբաժնի հաշիվներ |
|ծախս | | |
|(ծանոթագրություն 12) | | |
._________________________________________________________________________.
(5.2-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
| ԳԼՈՒԽ 6. |
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ (Ձև 2) |
6.1. Տարեկան հաշվապահական հաշվեկշռի 3-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում` նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Միջանկյալ հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 3-րդում` նախորդ տարվա վերջի տվյալները:
i
6.2. Կից աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրության կետերում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:
._________________________________________________________________________.
|Հաշվետվության կետեր |Կետերի վերաբերյալ |Հաշվապահական հաշվառման |
| |հաշվետվություններին կից |հաշվային պլանում ներառվող |
| |ծանոթագրություններ |հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Դրամական միջոցներ և |Կանխիկ դրամական միջոցներ|101 ենթաբաժնի հաշիվներ |
|մնացորդներ Հայաստանի |և դրան հավասարեցված | |
|Հանրապետության |վճարային փաստաթղթեր | |
|կենտրոնական բանկում |________________________|__________________________|
|(ծանոթագրություն 13) |Թղթակցային հաշիվներ |1021 հաշիվ |
| |Հայաստանի Հանրապետության| |
| |կենտրոնական բանկում | |
| |________________________|__________________________|
| |Ավանդներ Հայաստանի |1025, 1026 հաշիվներ |
| |Հանրապետության | |
| |կենտրոնական բանկում | |
|_____________________|________________________|__________________________|
|Այլ պահանջներ |Ռեպո համաձայնագրեր և |1411, 1441 հաշիվներ |
|Հայաստանի |արժութային սվոպ | |
|Հանրապետության |Հայաստանի Հանրապետության| |
|կենտրոնական բանկի |կենտրոնական բանկի հետ | |
|նկատմամբ |________________________|__________________________|
|(ծանոթագրություն 14) |Այլ պահանջներ Հայաստանի |1023, 1401 հաշիվներ |
| |Հանրապետության | |
| |կենտրոնական բանկի | |
| |նկատմամբ | |
|_____________________|________________________|__________________________|
|Թանկարժեք մետաղների | |1111, 1121, 1131 հաշիվներ |
|բանկային | | |
|ստանդարտացված | | |
|ձուլակտորներ և | | |
|հուշադրամներ | | |
|_____________________|________________________|__________________________|
|Թանկարժեք մետաղներով | |1381 հաշիվ |
|հաշիվներ և ավանդներ | | |
|_____________________|________________________|__________________________|
|Առևտրական նպատակով |Հայաստանի Հանրապետության|1211, 1212, 1215, 1251, |
|պահվող ֆինանսական |պետական արժեթղթեր |1253, 1255, 1257, 1259, |
|ներդրումներ | |1260 (միայն Հայաստանի |
|(ծանոթագրություն 15) | |Հանրապետության պետական |
| | |արժեթղթերի գծով) հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Այլ երկրների պետական |1231, 1232, 1235, 1252, |
| |արժեթղթեր |1254, 1256, 1258, 1259, |
| | |1260 (միայն այլ երկրների |
| | |պետական արժեթղթերի գծով) |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Հայաստանի Հանրապետության|1221, 1222, 1223, 1224, |
| |ոչ պետական արժեթղթեր |1225, 1227, 1228, 1252, |
| | |1254, 1256, 1258, 1259, |
| | |1260 (միայն Հայաստանի |
| | |Հանրապետության ոչ պետական |
| | |արժեթղթերի գծով) հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Այլ երկրների ոչ պետական |1241, 1242, 1243, 1244, |
| |արժեթղթեր |1245, 1247, 1248, 1252, |
| | |1254, 1256, 1258, 1259, |
| | |1260 (միայն այլ երկրների |
| | |ոչ պետական արժեթղթերի |
| | |գծով) հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ֆակտորինգային |126 ենթաբաժնի հաշիվներ |
| |գործառնությունների գծով | |
| |ստացվելիք գումարներ | |
| |________________________|__________________________|
| |Ածանցյալ գործիքներ |127 ենթաբաժնի հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Դեբիտորական պարտքերի և |195 ենթաբաժնի հաշիվներ |
| |այլ ակտիվների գծով | |
| |կորուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Այլ բանկերում |Թղթակցային հաշիվներ և |1031, 1321 հաշիվներ |
|տեղաբաշխված միջոցներ |ցպահանջ ավանդներ | |
|(ծանոթագրություն 16) |ռեզիդենտ բանկերում | |
| |________________________|__________________________|
| |Թղթակցային հաշիվներ և |1033, 1322 հաշիվներ |
| |ցպահանջ ավանդներ ոչ | |
| |ռեզիդենտ բանկերում | |
| |________________________|__________________________|
| |Ռեզիդենտ բանկերում |1323 հաշիվ |
| |ներդրված ժամկետային | |
| |ավանդներ | |
| |________________________|__________________________|
| |Ոչ ռեզիդենտ բանկերում |1324 հաշիվ |
| |ներդրված ժամկետային | |
| |ավանդներ | |
| |________________________|__________________________|
| |Ռեզիդենտ բանկերին տրված |1341, 1345 հաշիվներ |
| |վարկեր | |
| |________________________|__________________________|
| |Ոչ ռեզիդենտ բանկերին |1343, 1347 հաշիվներ |
| |տրված վարկեր | |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր և |1413, 1443 հաշիվներ |
| |արժութային սվոպ ռեզիդենտ| |
| |բանկերի հետ | |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր և |1415, 1445 հաշիվներ |
| |արժութային սվոպ ոչ | |
| |ռեզիդենտ բանկերի հետ | |
| |________________________|__________________________|
| |Այլ պահանջներ ռեզիդենտ |1391, 1402 հաշիվներ |
| |բանկերի նկատմամբ | |
| |________________________|__________________________|
| |Այլ պահանջներ ոչ |1392, 1403 հաշիվներ |
| |ռեզիդենտ բանկերի | |
| |նկատմամբ | |
| |________________________|__________________________|
| |Ավանդների, թղթակցային |170, 195 ենթաբաժինների |
| |հաշիվների, վարկերի գծով |հաշիվներ |
| |պահուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Դրամական շուկայում |Ցպահանջ ավանդներ ոչ |1327 հաշիվ |
|այլ տեղաբաշխումներ |ռեզիդենտ այլ ֆինանսական | |
|(ծանոթագրություն 17) |կազմակերպություններում | |
| |________________________|__________________________|
| |Ժամկետային ավանդներ ոչ |1328 հաշիվ |
| |ռեզիդենտ այլ ֆինանսական | |
| |կազմակերպություններում | |
| |________________________|__________________________|
| |Ռեզիդենտ այլ ֆինանսական |1361, 1365 հաշիվներ |
| |կազմակերպություններին | |
| |տրված վարկեր | |
| |________________________|__________________________|
| |Ոչ ռեզիդենտ այլ |1363, 1367 հաշիվներ |
| |ֆինանսական | |
| |կազմակերպություններին | |
| |տրված վարկեր | |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր և |1417, 1447 հաշիվներ |
| |արժութային սվոպ ռեզիդենտ| |
| |այլ ֆինանսական | |
| |կազմակերպությունների հետ| |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր և |1419, 1449 հաշիվներ |
| |արժութային սվոպ ոչ | |
| |ռեզիդենտ այլ ֆինանսական | |
| |կազմակերպությունների հետ| |
| |________________________|__________________________|
| |Ավանդների, վարկերի գծով |170, 195 ենթաբաժինների |
| |պահուստ |հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Հաճախորդներին տրված |Ռեզիդենտ իրավաբանական |1631, 1632, 1633, 1637, |
|վարկեր և այլ |անձանց և հիմնարկներին |1638, 1639, 1643, 1644, |
|փոխատվություններ |տրամադրված վարկեր |1645, 1651, 1655, 1659 |
|(ծանոթագրություն 18) | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ոչ ռեզիդենտ իրավաբանական|1635, 1641, 1647, 1653, |
| |անձանց և հիմնարկներին |1657, 1661 հաշիվներ |
| |տրամադրված վարկեր | |
| |________________________|__________________________|
| |Ռեզիդենտ ֆիզիկական |1611, 1612, 1617, 1618, |
| |անձանց տրամադրված վարկեր|1623, 1624 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ոչ ռեզիդենտ ֆիզիկական |1614, 1615, 1620, 1621, |
| |անձանց տրամադրված վարկեր|1626, 1627 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Բանկի աշխատակիցներին |1671, 1673, 1675 հաշիվներ |
| |տրամադրված վարկեր | |
| |________________________|__________________________|
| |Բանկի հետ կապված անձանց |1681, 1683, 1685, 1687, |
| |տրամադրված վարկեր |1689, 1691, 1693 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր և |1421, 1422, 1423, 1427, |
| |արժութային սվոպ ռեզիդենտ|1451 (իրավաբանական անձանց |
| |իրավաբանական անձանց և |և հիմնարկների մասով) |
| |հիմնարկների հետ |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր և |1425, 1429, 1453 |
| |արժութային սվոպ ոչ |(իրավաբանական անձանց և |
| |ռեզիդենտ իրավաբանական |հիմնարկների մասով) |
| |անձանց և հիմնարկների |հաշիվներ |
| |հետ | |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր |1431, 1451 (ֆիզիկական |
| |ռեզիդենտ ֆիզիկական |անձանց մասով) հաշիվներ |
| |անձանց հետ | |
| |________________________|__________________________|
| |Ռեպո համաձայնագրեր |1433, 1453 (ֆիզիկական |
| |ոչ ռեզիդենտ ֆիզիկական |անձանց մասով) հաշիվներ |
| |անձանց հետ | |
| |________________________|__________________________|
| |Տրամադրված վարկերի գծով |170 ենթաբաժնի հաշիվներ |
| |պահուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Վաճառքի համար |Հայաստանի Հանրապետության|1511, 1512 և 1515 |
|նախատեսված |պետական արժեթղթեր |հաշիվներ |
|ներդրումներ |________________________|__________________________|
|(ծանոթագրություն 19) |Այլ երկրների պետական |1531, 1532 և 1535 |
| |արժեթղթեր |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Հայաստանի Հանրապետության|1521, 1522, 1523, 1524, |
| |ոչ պետական արժեթղթեր |1525, 1526 և 1528 |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Այլ երկրների ոչ պետական |1541, 1542, 1543, 1544, |
| |արժեթղթեր |1545, 1546 և 1548 |
| | |հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ֆակտորինգային |155 ենթաբաժնի հաշիվներ |
| |գործառնությունների գծով | |
| |ստացվելիք գումարներ | |
| |________________________|__________________________|
| |Դեբիտորական պարտքերի և |195 ենթաբաժնի հաշիվներ |
| |այլ ակտիվների գծով | |
| |կորուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Բանկային |Ստացվելիք շահաբաժիններ |187 ենթաբաժնի հաշիվներ |
|գործառնությունների |________________________|__________________________|
|գծով ստացվելիք |Հավատարմագրային |188 ենթաբաժնի հաշիվներ |
|գումարներ |կառավարման | |
|(ծանոթագրություն 20) |գործառնությունների գծով | |
| |ստացվելիք գումարներ | |
| |________________________|__________________________|
| |Ակրեդիտիվներ և բանկային|1821, 1823, 1825, 1827, |
| |երաշխիքներ |1829, 1831, 1832, 1833, |
| | |1834, 1835, 1836, 1837, |
| | |1838, 1839, 1840 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Հեջավորման ածանցյալ |190 ենթաբաժնի հաշիվներ |
| |գործիքներ | |
| |________________________|__________________________|
| |Ստացվելիք այլ գումարներ |189 ենթաբաժնի հաշիվներ |
| | |(բացառությամբ` 1894 հաշվի)|
| |________________________|__________________________|
| |Դեբիտորական պարտքերի և |195 ենթաբաժնի հաշիվներ |
| |այլ ակտիվների գծով | |
| |պահուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Վարձակալության գծով |Վարձակալության գծով |185, 186 ենթաբաժինների |
|ստացվելիք գումարներ |ստացվելիք գումարներ |հաշիվներ |
|(ծանոթագրություն 21) |________________________|__________________________|
| |Չստացված ֆինանսական |281 ենթաբաժնի հաշիվներ |
| |եկամուտ | |
| |________________________|__________________________|
| |Դեբիտորական պարտքերի և |195 ենթաբաժնի հաշիվներ |
| |այլ ակտիվների գծով | |
| |պահուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Մինչև մարման ժամկետը|Հայաստանի Հանրապետության|2011, 2012, 2013, 2014, |
|պահվող ներդրումներ |պետական արժեթղթեր |2015 հաշիվներ |
|(ծանոթագրություն 22) |________________________|__________________________|
| |Այլ երկրների պետական |2031, 2032, 2033, 2034, |
| |արժեթղթեր |2035 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Հայաստանի Հանրապետության|2021, 2022, 2023, 2024, |
| |ոչ պետական արժեթղթեր |2025 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Այլ երկրների ոչ պետական |2041, 2042, 2043, 2044, |
| |արժեթղթեր |2045 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Ֆակտորինգային |2051, 2052, 2054, 2055, |
| |գործառնությունների գծով |2057, 2058, 2059, 2060, |
| |ստացվելիք գումարներ |2062, 2063, 2065, 2066, |
| | |2068, 2069 հաշիվներ |
| |________________________|__________________________|
| |Մինչև մարման ժամկետը |207 ենթաբաժնի հաշիվներ |
| |պահվող ներդրումների | |
| |արժեզրկման պահուստ | |
| |________________________|__________________________|
| |Դեբիտորական պարտքերի և |195 ենթաբաժնի հաշիվներ |
| |այլ ակտիվների գծով | |
| |կորուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Ներդրումներ այլ |Բաժնեմասնակցության |211 ենթաբաժնի հաշիվներ |
|անձանց կանոնադրական |մեթոդով հաշվառվող | |
|կապիտալում |ներդրումներ այլ անձանց | |
|(ծանոթագրություն |կանոնադրական | |
|22.1) |կապիտալներում | |
| |________________________|__________________________|
| |Ինքնարժեքի մեթոդով |212 ենթաբաժնի հաշիվներ |
| |հաշվառվող ներդրումներ | |
| |այլ անձանց կանոնադրական | |
| |կապիտալներում | |
| |________________________|__________________________|
| |Այլ անձանց կանոնադրական |215 ենթաբաժնի հաշիվներ |
| |կապիտալներում | |
| |ներդրումների արժեզրկման | |
| |պահուստ | |
|_____________________|________________________|__________________________|
|Կապիտալ ներդրումներ |Կապիտալ ներդրումներ |221 ենթաբաժնի հաշիվներ |
|բանկի հիմնական |հիմնական միջոցներում | |
|միջոցներում և ոչ |________________________|__________________________|
|նյութական ակտիվներում|Կապիտալ ներդրումներ ոչ |222 ենթաբաժնի հաշիվներ |
|(ծանոթագրություն 23) |նյութական ակտիվներում | |
| |________________________|__________________________|
| |Կապիտալ ներդրումներ |223 ենթաբաժնի և 2429 |
| |վարձակալված հիմնական |հաշիվներ |
| |միջոցներում | |
|_____________________|________________________|__________________________|
|Հիմնական միջոցներ և | |231, 232, 241, 251, 271, |
|ոչ նյութական ակտիվներ| |272 ենթաբաժինների և 2422,|
|(ծանոթագրություն 24) | |2423, 2424, 2425, 2426, |
| | |2427 հաշիվներ |
|_____________________|________________________|__________________________|
|Հետաձգված հարկային | |2913 հաշիվ |
|ակտիվ | | |
._________________________________________________________________________.
(6.2-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 143-Ն որոշում)
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը մյուս մասերում